Հանրությանը հայտնի դերասան Գոռ Հարությունյանի («Բանակում» սերիալի Վարուժը) ընտանիքում մեծ դժբախտություն է տեղի ունեցել. մահացել է նրա եղբայրը՝ երգիչ Գագիկ Հարությունյանը։
Գոռը սոցցանցերի իր էջում սրտառուչ գրառում է կատարել՝ հրաժեշտ տալով եղբորը. «Մեռնում եմ, չեմ կարողանում, կյանքս, արևս, սիրունս, ջիգյարս... Ես ո՞նց եմ անելու։ Դու իմ ամենաուժեղ, ամենակյանք ախպերն էիր»։

Ցավալի լուրին արձագանքել է նաև դերասան Էմիլ Գալստյանը, ով Գագիկի մոտ ընկերն էր. «Իմ բրա՛տ, ուժեղ տղա... Քո հետ ապրած ամեն վայրկյանը հավերժ սրտիս մեջ է։ Լույս դառնաս, լույս ախպերս։ Հավատալու չէ, չեմ տեղավորվում»։
Այս պահին մահվան հանգամանքների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հարությունյանների ընտանիքին և հարազատներին։