Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 ամիս առաջ - 18:29 26-02-2026

Դեռ որոշում չունենք ընտրություններին մասնակցելու մասին. Սերժ Սարգսյան

Դեռ որոշում չունենք, այս մասին դատական հերթկան նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով ընտրություններին մասնակցելու մասին:

«Առաջին հայացքից թվում է՝ հեշտ բան է՝ կամ մասնակցում ենք, կամ ոչ, բայց երբ էության մեջ ենք մտնում, այդտեղ երկվություն կա՝ պայքարել մի քանի մանդատի համար, թե ստեղծել շատ ավելի բարենպաստ պայմաններ՝ նվազագույնի հասցնելով ներընդդիմադիր պայքարը, և դրանով իսկ փորձել հաջողություն ստեղծել այն ուժերի համար, որոնք հավակնում են հաղթել»,- նշել է Սարգսյանը։

Երրորդ նախագահը նաև հայտնել է, որ իր քննարկման առաջարկից հետո որոշ ուժեր եկել են իր հետ հանդիպման, բայց չի բացահայտել՝ որոնք են այդ ուժերը:

Ձեզ գուցե հետաքրքրի