Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 20:30 26-02-2026

Ռուսական ռազմաբազան դուրս չի բերվի, գաղտնի պարգևավճարները, Իրանը TRIPP-ին դեմ չէ. Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է փետրվարի 26-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանը Լեհաստանում հայտարարել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի տարածքից դուրս բերելու ծրագրեր չկան։ Վարշավայում պատասխանելով դիվանագետների և վերլուծաբանների այն հարցին, թե արդյոք հայկական կողմը դիմել է Մոսկվային բազան դուրս բերելու խնդրանքով, Փաշինյանն ընդգծել է, որ նման նախաձեռնություններ չեն եղել։ «Մենք որևէ ծրագիր, ինչպես նաև մտահոգություններ չունենք Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի գտնվելու թեմայով։ Մենք սերտ համագործակցություն ունենք ՌԴ–ի հետ` տնտեսական և քաղաքական կապեր են հաստատվել», – նշել է նա։ Միևնույն ժամանակ նա կրկին հայտարարել է, որ ՀԱՊԿ–ը չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները Երևանի նկատմամբ։ Փաշինյանը միևնույն ժամանակ ընդգծել է Ռուսաստանի և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի վճռորոշ դերը 2020 թվականի նոյեմբերին ԼՂ–ում հրադադար հաստատելու գործում։ «Շատ կարևոր է նշել, որ նոյեմբերի 8-ին ՌԴ-ի և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը շատ կարևոր եղավ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հրադադար հաստատելու հարցում»,-ասել է նա։ Ռուսաստանի հետ ներկայիս հարաբերությունները Կառավարության ղեկավարը բնութագրել է որպես «վերափոխում ապրող»։

Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ չէ TRIPP-ին, բայց կան վերապահումներ։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ «Հաշվի առնելով ամերիկյան կողմի թշնամական վերաբերմունքը Իրանի նկատմամբ, մենք մտահոգություններ ունեինք այս հարցում։ Այնուամենայնիվ, հարցը քննարկվել է մեր հայ գործընկերների հետ շատ բարեկամական մթնոլորտում։ Նրանք վստահեցրել են, որ Հայաստանը երբեք սպառնալիք չի ներկայացնի Իրանի համար»,–ասել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ հայկական կողմը վստահեցրել է, որ երբեք հենակետ չի դառնա Իրանի դեմ քայլերի համար։ Շիրղոլամին շեշտել է նաև, որ Հայաստանի և Իրանի միջև առկա է փոխադարձ վստահություն։ «Մենք այս հարցով մշտական կապի մեջ ենք Հայաստանի ղեկավարության հետ։ Եթե այդ ճանապարհի նպատակը հնարավորությունները զարգացնելն ու խաղաղությանն աջակցելն է, ապա մենք դեմ չենք»,- նկատել է նա։

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հայտարարագրման ենթակա չհամարել նվերներ և ժառանգություն, պարտքով տված գումարները՝ մինչև 1 մլն դրամի փոխառությունները, անձնական գույքը՝ բացի հողամասերից, մեկ այլ ֆիզիկական անձի վաճառելիս ստացված մինչև 1 մլն դրամը, ոչ առևտրային կազմակերպություններից ստացված մինչև 1 մլն դրամի ակտիվները կամ ծառայությունները։ Ընտանիքի անդամներից ստացված նվերներն ու գումարները ևս հայտարարագրման ենթակա չեն: Նախագիծը զեկուցող Վահե Հովհաննիսյանը մանրամասնեց, որ ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, ծնողը, քույրը, եղբայրը, պապիկն ու տատիկը: «Առաջարկվում է սահմանել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող, այսինքն՝ չհարկվող, եկամուտների տեսակներ և շեմեր: Մասնավորապես, հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները՝ առանց գումարային սահմանափակման, ընտանիքի ոչ անդամի կողմից մինչև 1 մլն ստացված գումարը»,- ասաց նախարարը: Օրինագծի փոփոխությունները կքննարկի ՀՀ ԱԺ–ն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան