Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը գրել է.
«Ռուսաստանից «методичка»-ն երևի արդեն իջել է, հարգելիներս։
Հանրայինում իմ եթերից հետո մի քանի ռեսուրսներով գրոհ է ծավալվել իմ անձի շուրջ։
Կան անպատասխանատու կամ վարձու լրատվականներ, սոց ցանցերում առանձին էջեր, քաղաքական գործիչներ, դրսերում վերընկած տարբեր տրամաչափի մանկլավիկներ, կամ օգտակար ապուշներ, որը դեռ կպարզենք, առավոտից երեկո աղեստամոքսային տրակտի խանգարումների հետևանքով փրփրոտ բերանով հաչում են անուղղակի ակնարկներով կամ անէական, իրանց արևին զգացնել են տալիս։ Էլ չգիտեն, որ զրպարտության տակից դուրս չեն գալու։
Հիմնականում հետևյալ այսպես կոչված «փաստերն» են, որոնք իբր պետք է վարկաբեկեն ինձ՝
1. Դասավանդում է հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում։ Հետո ի՞նչ, 2014-ին պաշտպանել եմ գիտական ատենախոսությունս, 2015-ին ստացել եմ ք․գ․թ․ վկայականը և ընդունվել եմ աշխատանքի ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում որպես գիտաշխատող, այնուհետև ավագ-գիտաշխատող, դրան զուգահեռ որպես հրավիրյալ դասախոս, ժամավճարով (ծիծաղելի դրույքաչափով) աշխատել եմ բազմաթիվ Համալսարաններում, այդ թվում Սլավոնականում։
Ինչ մեղքս թաքցնեմ, աշխատավարձս քիչ էր, ստիպված էի շատ համալսարաններում դասավանդել, կներեք «խայտառակությանս» համար, որ կոմպետենտ գիտելիքներ եմ տրամադրել հայ ուսանողներին։
2. 2024 թ․հունվար կամ փետրվար ամսին, որպես հանրային գործիչ-վերլուծաբան, ոչ որպես քաղաքական գործիչ, քաղաքականություն մուտք գործեցի այդ տարվա մայիսի 28-ին, հրավիրված էի խաշի, որտեղ ներկա էին նաև այլ հյուրեր, քաղաքական գործիչներ։ Մասնակցեցի այդ միջոցառմանը, ես էլ պահքի մեջ, կանաչի ու բանջարեղեն եմ կերել, ժողովուրդ ջան, չլինելով բուսակեր։
«Քթիցս բերել» են «ճագարի կերը» , կներեք, որ բարձր աշտարակում կույս դիցուհու նման մեկուսի չեմ ապրել մինչև Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ինձ կառաջադրեր Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու։
3. 2021 թ․ գարնանը 3 ամիս աշխատել է ԲՏԱՆ նախարարությունում որպես Նախարարի օգնական։
Ես 2020թ․ սեպտեմբերի 27-ին կամավորագրվել եմ Հայրենիքի պաշտպանությանը և մինչև նույն տարվա դեկտեմբերի 15 եղել եմ ամրակցված N զորամասում, որպես ինժեներասակրավորային դասակի հրամանատար, նույն զորամասի կազմում մասնակցել եմ մարտական գործողություններին Արցախի հարավ-արևելյան սամանագոտում, հոկտեմբերի 4-19 ընկած ժամանակահատվածում, այնուհետև մեծաքանակ կորուստների հետևանքով մեր գունդը հրամանով դուրս բերվեց թիկունք հավանաբար վերակազմավորման։ Երբ տեղակայված էինք Տավուշում, ինձ հետ կապ հաստատեցին և ասացին, որ անիմաստ է գնդում սպասելը և, որ մարզպետին անհրաժեշտ է իմ օգնությունը, մարզի ինքնապաշտպանական հնարավորությունների կազմակերպման առումով, որ կյանքի կոչվի «ինքնաբավ մարզ» սկզբունքը, այն ժամանակ «Աշխարհազորի» օրենքը դեռ նոր էր մտնում ԱԺ, իրավիճակը սպասեցնել չէր տալիս։
Մոտավորապես երեք շաբաթյա ձևաչափով, օգնեցի այն ժամանակվա մարզպետին, Հայկ Չոբանյանն էր։ Չերկարացնելով ասեմ, որ արդեն նոր տարվա գարնանը նրան նշանակեցին ԲՏԱՆ նախարար, այդ կապը հաշվի առնելով, ինձ հրավիրեց նախարարություն, որ օգնեմ ոլորտային ռազմավարության մշակման աշխատանքում, համաձայնեցի, նույն տարվա ամռան համապետական ընտրություններում նրան չվերանշանակեցին, ես իմ դիմումի համաձայն դուրս եկա այդ նախարարությունից, չնայած նրան, որ նոր նշանակված նախարար Վահագն Խաչատուրյանը առաջարկում էր շարունակեմ իմ գործունեությունը նախարարությունում։
Վերադարձա կրկին գիտության դաշտ, հետոն արդեն գիտեք, սիրելիներ։ Այդ 3 ամիսն էլ ուզում են պարանոցիս փաթաթել, թե համագործակցել եմ, ասեմ ավելի, եթե իմ մասնագիտական կարողությունների կարիքը պետությունը հիմա էլ կունենա, անշահախնդրորեն պատրաստ եմ աջակցել, հետո ինչ, որ ընդդիմադիր ուժի առաջնորդ եմ ու աշխատում եմ, որ ոչ ներկաները լինեն իշխանության, ոչ էլ նախկինները վերադառնան։
4. Հայաստանի շնորհապետական կուսակցության համագումարին տեսել ենք «բելուգա Վոլոդիային» (անունը մտացածին է), որը ոչ կուսակցության անդամ է, ոչ էլ աջակից։ Ասեմ ավելին, իմ կողմից չարտոնված և չհրավիրված բազմաթիվ անհատներ էլ կան, ասում են ԱԱԾ-ից էլ են ներկա եղել, որ տեսնեն օրենքով սահմանված թիվը անհատների ներկա է, թե՝ ոչ, ամեն ինչ օրենքի տառին և ոգուն համահունչ է ընթանում, թե՝ ոչ։ Հետո ի՞նչ, դուք հո աննորմալ չեք, այ մակաբույծներ, ո՞ւմ եք դրանով վնաս հասցնում, գնացեք ձեր հորմոնալ խնդիրները բուժեք։
5. կապում են տարբեր ուժերի հետ, այդ թվում դրսի, առանց փաստերի, պահանջեք փաստեր, միևնույն ֆոտոյի մեջ երևալը կամ նույն քաղաքում նույն օդը շնչելը հաշիվ չի, սերտաճած համագործակցությունները տեսախցիկների օբյեկտվիվներից հեռու են լինում, այդ «տուպոյներին» բացատրեք։ Եթե դավադրություն կա, դա գաղտնի է արվում, դրա մեջ մեղադրելուց պետք է ներկայացվեն ծանրակշիռ փաստեր։
6. հաստատ 5-րդ էլ կլինի, դա էլ դուք ասեք, սիրելիներ, տեսնենք ինչքան էշություն են շրջանառում, որ մարդկանց զրկեն այլընտրանքից, որ իրենց սրտի վարչապետը վերընտրվի, կամ ռսաքոծերից ինչ-որ մեկը հետ գա։