Ներքին 7 ամիս առաջ - 13:24 26-02-2026

Նախընտրական շրջանում իշխանությունները մշակել են «օրինական կոռուպցիոն ճանապարհային քարտեզ». Սավգուլյան

«Հայաքվե»-ի՝ կենսաթոշակների բարձրացման մասին ասուլիսի ժամանակ Արեգ Սավգուլյանը նշեց, որ պետք է կենտրոնանալ ընտրություններին առնչվող հարցերի վրա՝ պնդելով, որ նախընտրական շրջանում իշխանությունների կողմից մշակվել է, իր ձևակերպմամբ, «օրինական կոռուպցիոն ճանապարհային քարտեզ»։

Նրա խոսքով՝ սոցիալական նպատակներով ուղղվող գումարների աղբյուրը հասկանալու համար անհրաժեշտ է դիտարկել նախորդ որոշումները։

Սավգուլյանը հիշեցրեց գույքահարկի բարձրացման մասին՝ նշելով, որ 2026 թվականին այն պաշտոնապես թանկացել է 100 տոկոսով, մինչդեռ իրականում քաղաքացիների բնակարանների գույքահարկը որոշ դեպքերում աճել է մինչև 300-500 տոկոսով։

Նա նաև անդրադարձավ ավտոկայանատեղիների վճարների բարձրացմանը՝ նշելով, որ 12 հազար դրամից այն դարձել է 160 հազար դրամ։ Սավգուլյանի գնահատմամբ՝ «հարկային ճնշումները» հիմնականում տարածվել են փոքր բիզնեսի վրա, իսկ աղբահանության վճարները սկսել են հաշվարկվել ըստ բնակարանի քառակուսի մետրի։

Նրա պնդմամբ՝ այս քայլերով իշխանությունները նախապես ծրագրել են բյուջետային մուտքերի աճ՝ 2026 թվականի նախընտրական շրջանում սոցիալական ուղղվածությամբ որոշումներ իրականացնելու նպատակով։

Նա նաև անդրադարձավ առողջապահության ոլորտում պարտադիր ապահովագրության ծրագրի ներդրմանը՝ ընդգծելով, որ այն իրականացվել է առանց փորձնական փուլի։

Սավգուլյանը նշեց, որ իշխանությունները հայտարարել են, թե Հայաստանի երրորդ Հանրապետությունում առաջին անգամ կենսաթոշակառուները ստանում են մինչև 4 միլիոն դրամի ապահովագրություն, սակայն, իր գնահատմամբ, այս քայլերը ևս միտված են նախընտրական քարոզչությանը։

Խոսելով ընտրական գործընթացում ընդդիմության համար ձևավորված պայմանների մասին՝ Սավգուլյանն ասաց, որ ընդունված նորմերի պայմաններում ընդդիմության ցանկացած քայլ կարող է որակվել որպես կոռուպցիոն գործողություն, մինչդեռ, նրա պնդմամբ, իշխանությունները միաժամանակ նախատեսում են զգալի բյուջետային միջոցներ հատկացնել բնակչությանը մինչև ընտրությունների ավարտը։

Նա նաև անդրադարձավ պարտադիր առողջապահական ապահովագրության հնարավոր բյուջետային ազդեցությանը՝ նշելով, որ հստակ հաշվարկների բացակայության պայմաններում նման ծախսերը կարող են լուրջ բեռ դառնալ պետական ֆինանսների համար։

Եզրափակելով՝ Սավգուլյանը նշեց, որ եթե իշխանություններն իսկապես նպատակ ունենային բարելավել կենսաթոշակառուների սոցիալական վիճակը, ապա համապատասխան որոշումները կարող էին ընդունվել ավելի վաղ՝ հավելելով, որ վերջին ութ տարիների ընթացքում, բացառությամբ 2026 թվականի, պաշտոնյաներին տրամադրվել է շուրջ 1.2 միլիարդ դոլարի պարգևավճար։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին