Արտաքին 7 ամիս առաջ - 22:36 25-02-2026

Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային ուժերը մշտադիտարկում են Իրանը

ԱՄՆ–Իրան հնարավոր ռազմական բախման մասին խոսակցությունների ֆոնին «Bloomberg»-ը գրում է, որ Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի «AWACS» օդային վաղ նախազգուշացման ինքնաթիռները ուժեղացրել են Իրանի օդային տարածքի մշտադիտարկումը։

Պարբերականի փոխանցմամբ՝ վերջին շաբաթներին այդ թռիչքների հաճախականությունը աճել է։ Աղբյուրների պնդմամբ՝ ՆԱՏՕ-ի տարածաշրջանային դիտարկման առաջնահերթությունները ռուսական ուղղությունից մասամբ տեղափոխվել են դեպի Իրանը։

Նյութում նշվում է նաև, որ Անկարան գնահատում է Իրանի դեմ հնարավոր հարվածի դեպքում առաջացող ռիսկերը՝ հատկապես փախստականների հոսքի հավանականությունը։ Քննարկվում են ինչպես սահմանին ժամանակավոր ճամբարների ստեղծման, այնպես էլ միգրացիոն հոսքերը կանխելու տարբերակներ։

Միաժամանակ ընդգծվում է, որ թուրքական բանակի կողմից սահմանը հատելու կամ «անվտանգության գոտի» ստեղծելու հարցը կարող է օրակարգ մտնել միայն Իրանում լուրջ անկայունության դեպքում։

«Bloomberg»-ը հիշեցնում է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում արդեն ուժեղացրել է ռազմական ներկայությունը՝ տեղակայելով լրացուցիչ ինքնաթիռներ և ավիակիրներ։ Թուրքիան, ինչպես նաև Սաուդյան Արաբիան, հրապարակայնորեն հանդես են եկել Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների դեմ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը