Ներքին Միտք 8 ամիս առաջ - 22:18 25-02-2026

Մեր հայրերին ու մայրերին ՔՊ-ն դարձրել է քաղաքական գործիք. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» նախաձեռնության առաջնորդ, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը.

Մեր հայրերին ու մայրերին ՔՊ-ն դարձրել է քաղաքական գործիք։

Եկեք տեսնենք, թե ինչ է արել ՔՊ-ն. թոշակներն ավելացրել է օրական 330 դրամով ու հարցը փակել՝ իբր մարդկանց կյանքի որակը փոխվեց, այն էլ՝ այս գնաճի պայմաններում։

Եկեք տեսնենք՝ արդյոք սա առաջընթաց է։

2025 թ. նվազագույն պարենային զամբյուղը 42,614 դրամ է։ Սա այն գումարն է, որով թոշակ ստացող մարդը կարողանա նվազագույն մթերքներ ձեռբերել․ որպեսզի գոյատևի և սովից չմահանա։

Բացի պարենային զամբյուղից, կա նաև նվազագույն սպառողական զամբյուղ՝ 78,836 դրամ։ Սպառողական զամբյուղը ներառում է ոչ միայն պարենային զամբյուղը, այլ նաեւ հագուստի, լույսի, ջրի, գազի և այլ վճարները։
Թոշակ ստացող մարդը շարունակելու է ապրել գոյատևման, ոչ թե արժանապատիվ կյանքի մակարդակում։

Ամենակարեւոր դիտարկումներից. երբ կենսաթոշակների բարձրացումը հայտարարվում է ընտրություններից 3 ամիս առաջ, ապա սա ոչ թե բարեփոխում է, այլ մեր հայրերի և մայրերի արժանապատվության ոտնահարում՝ քաղաքական հաշվարկներով։

Թոշակները, անկասկած, պետք է բարձրացվեն, բայց դա պետք է լինի մտածված քաղաքականություն, այլ ոչ թե ավագ սերնդի շահարկմամբ քաղաքական օգուտներ ստանալու ակցիա։

Մենք սոցիալական քաղաքականությունը կառուցելու ենք ոչ թե պատեհապաշտությամբ, այլ կյանքի որակի բարելավմանն ուղղված իրական ցուցանիշների վրա։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն