Ներքին Հարցում Տեսանյութ 8 ամիս առաջ - 22:30 25-02-2026

Պարգևավճարներն ափաշքյարա կոռուպցիա են․ եթե ընտրվեն՝ ժողովրդին լիմոնի պես քամելու են․ հարցում

Պաշտոնյաների պարգևավճարների թեման շարունակում է հանրային քննարկումների առարկա մնալ։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ պարգևավճարները չեն կարող դիտարկվել որպես կոռուպցիա՝ նշելով, որ կոռուպցիոն հանցագործությունների շրջանակը հստակ սահմանված է Քրեական օրենսգրքով, իսկ պարգևավճարների տրամադրումը կարգավորվում է համապատասխան իրավական ակտերով և տրվում է ըստ կատարողականի։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Համաձայն ե՞ք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ, որ պաշտոնյաների միլիոնավոր պարգևավճարները կոռուպցիա չեն»։

Քաղաքացիների արձագանքները տարբեր էին։

«Էդ պարգևավճարներն ում հաշվին են ստացել՝ չգիտեմ»,– ասաց մի տղամարդ։

Մեկ այլ քաղաքացի հիշեցրեց․ «Էդ որ բարձրացրին թոշակները, ինչու՞ ընտրությունից առաջ…»։

Կային կտրուկ գնահատականներ․ «Ոչ, համաձայն չեմ, որովհետև դրանք ափաշքյարա կոռուպցիա են։ Վռնդել ա պետք էս անասուններին։ Իրանք արժանի են ստեղից ռադ լինելու»։

Մեկ ուրիշ հարցված այլ կերպ ձևակերպեց․ «Օրինականացված կոռուպցիա է»։

«Կոռուպցիա եմ համարում էն, որը արվում ա տակից ու թաքուն։ Ոմանք արժանի են, ոմանք էլ օգտվում են առիթից»,- նշեց մի կին։

Մեկ այլ քաղաքացի ասաց․ «Կոռուպցիա է, իսկական կոռուպցիա»։

Հնչեց նաև այսպիսի կարծիք․ «Ոչինչ, թող էս հունիսին էլ ընտրվի, այ էդ ժամանակ ժողովուրդը կտենա՝ ոնց են ժողովրդին քամում, դարձնում քամած լիմոն։ Հիմա ինչ տեսնում ենք, դա դեռ ծաղիկներն ա։ Դա կոռուպցիա չի, դա սիստեմա ա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն