Oragir.News-ի «
Օրակարգ» հաղորդաշարի հյուրը վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն է։
Հաղորդաշարի շրջանակներում Արգիշտի Կիվիրյանի հետ զրուցել ենք Հայաստանում ձևավորված նախընտրական իրավիճակի, ուժերի դասավորվածության, ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունների, Գյումրիի մոդելը համապետական մակարդակում կիրառելու և դրանով հաջողության հասնելու հավանականության, Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող արտաքին աջակցության, նրա վերընտրության հարցում Ռուսաստանի դիրքորոշման և այն պայմանավորող գործոնների, Վեհափառի նկատմամբ հարուցված քրեական գործի, դրա հնարավոր զարգացումների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Արգիշտի Կիվիրյանը շեշտեց՝ եթե 2018-ին ՀՀԿ-ականները Գարեգին Բ-ի 10%-ի չափով դիմադրեին, ապա մինչև այսօր իշխանության կլինեին։ «Ընդունենք, որ Հանրապետականը և իր մանկլավիկները, որ մշտապես ասում են, որ իրենք իշխանություն չեն հանձնել, իրենցից վերցրել են, պատկերացնենք՝ ճիշտ են, ապրիորի ճիշտ են։ Դա ցույց է տալիս, որ եթե այն ժամանակ՝ 18 թվականին այդ մարդիկ Գարեգին երկրորդի 10%-ի չափ դիմադրեին՝ իրենք մինչ օրս կլինեին իշխանության»։
Անդրադառնալով ՀՀԿ-ի կողմից երիտասարդների համար կազմակերպվող թրեյնինգներին՝ Կիվիրյանը համոզմունք հայտնեց, որ այս քաղաքական ուժը կարող է լավագույն դեպքում իշխանությունը հանձնելու թրեյնինգներ անցկացնել․ «Ուրեմն հանրապետականները պետք է հավաքեն այդ երիտասարդներին՝ իրենց պապաներով, տատաներով, մնացածով, գնան Գարեգին երկրորդին ասեն՝ Գարեգին երկրորդ ջան մեր համար թրեյնինգ անցկացրու, թե ոնց կարող ենք դիմադրել: Այ Գարեգին երկրորդը, եթե իրենց համար թրեյնինգ անցկացի, դա տրամաբանական է․ մարդը այսքան ժամանակ ցույց է տալիս, էլ թիմակիցներին ձերբակալեցին, էլ բարեկամներին ձերբակալեցին, էլ իր նկատմամբ քրեական գործ, բացահայտ հայտարարեց, որ կարող եք ինձ նստացնել էլ հասկանում եք, որ մարդը ցույց մարդը ցույց է տալիս, թե ոնց կարելի է պահել իշխանությունը։ Դրա համար ասում եմ՝ հանրապետականները ոչ թե պետք է երիտասարդների համար անցկացնեն թրեյնինգներ, իրենք հավաքվեն, բոլորով գնան Գարիկին երկրորդին խնդրեն, որ իրենց համար անցկացնի թրեյնինգներ»։
Վերլուծաբանի համոզմամբ՝ «Մեր ձևով»-ի ներկայիս թիմի ֆոնին Նիկոլ Փաշինյանի կվադրոբերները քաղաքական հանճարներ են թվալու։
Մանրամասները՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան