Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 19:00 25-02-2026

Թոշակը բարձրացրին, քանի որ վախեցան․ 700 հազար մարդ ՔՊ-ին մերժելու էր

Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան քաղաքացիներին աչքալուսանք տվեց, որ ապրիլի 1-ից մոտ 10 հազար դրամով բարձրանալու են թոշակներն ու ծերության նպաստները։

Ուշագրավ է, որ այս որոշումը կայացվում է խորհրդարանական ընտրություններից բառացիորեն 3 ամիս առաջ, մինչդեռ մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ եթե թոշակները 10 հազար դրամով բարձրացնեն, ապա թոշակառուները չեն իմանա, թե այս գումարը որտեղ պետք է ծախսեն։

Իշխանությունը թոշակների բարձրացումը մեկնաբանում է որպես սոցիալական աջակցություն և նախընտրական խոստման կատարում, մինչդեռ ընդդիմադիր դաշտում որոշ գործիչներ այն դիտարկում են ընտրություններից առաջ արված պոպուլիստական քաղաքական քայլ՝ քաղաքացիների համակրանքը շահելու համար։

Տնտեսագետ, «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ Հրայր Կամենդատյանը Oragir.News-ին հայտնեց, որ ամիսներ առաջ նման նախաձեռնությամբ իրենք են հանդես եկել։ Տնտեսագետի հաշվարկներով՝ թոշակների բարձրացման համար անհրաժեշտ է մոտ 60–65 միլիարդ դրամ։

«Բյուջեում այդ գումարը չկա։ Առանց այդ էլ դեֆիցիտը մոտ 600 միլիարդ դրամ է, հիմա դրան գումարվում է ևս 60 միլիարդ։ Եվ սրանց համար մեկ է՝ պետության ֆինանսական կայունությունը ոնց կլինի, իրենց համար կարևորն աթոռն է»,- ասում է տնտեսագետը։

Կամենդատյանի խոսքով՝ այս իշխանությունները կրկին չեն ուզում թոշակառուներին փող տալ։ Այդ 60 միլիարդը, որ պատրաստվում են հատկացնել, իրենց նախատեսած գումարի ընդամենը մեկ երրորդն է։ Ամփոփելով խոսքը՝ տնտեսագետը նշում է, որ քարտային եղանակով թոշակների բարձրացումն իր հետ բերելու է մի շարք խնդիրներ։

«Հաշմանդամություն ունեցող քաղաքացին ո՞նց պիտի գնա խանութ։ Ասում են՝ բանկը կբերի գումարը, բայց ամեն անգամ նա պիտի սպասի, դիմի, որ գումար բերեն՝ գնա խանո՞ւթ»,- տարակուսում է Հրայր Կամենդատյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն