Ներքին 3 ամիս առաջ - 15:00 25-02-2026

ՀՀ որոշ բնակավայրեր ջուր կունենան օրական ընդամենը 4 կամ 6 ժամ

Հայաստանում ջրամատակարարման գրաֆիկը կդառնա 17-ժամյա: «Վեոլիա ջուր» ընկերությունը հայտարարել է, թե Երևանի մի քանի վարչական շրջաններ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը կանցնեն ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմի, այսինքն՝ ջուր կլինի 07:00-ից մինչև 24:00-ն:

Հետո տարածվեցին լուրեր, որ ջրամատակարարման գրաֆիկը փոխվել է ՀՀ ամբողջ տարածքում:

«Վեոլիա ջուր»-ը Factor.TV-ին հայտնել է, որ չի հասկանում՝ ինչի մասին է աղմուկը. իրենք ընդամենը հրապարակել են 2026 թվականի ջրամատակարարման գրաֆիկն ու խոսքը ամբողջ Հայաստանի մասին չէ:

Այնինչ, ընկերության հրապարակած ջրամատակարարման գրաֆիկը նայելիս տեսնում ենք, որ ՀՀ-ում կան գյուղեր, որոնք ջուր ունենալու են օրական ոչ թե 17, այլ 4 ժամ: Օրինակ՝ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղը ջուր կունենա ժամը 17։00-ից 21։00-ն:

Կան գյուղեր ու քաղաքներ, որոնք ջուր կունենան օրական 6 ժամ՝ առավոտյան ու երեկոյան ընդամենը 3-ական ժամով: Օրինակ՝ Աշտարակի ու Ապարանի, Վեդիի, Սպիտակի որոշ հասցեներ, Ղազարավան գյուղը, Լեռնավանը ու բազմաթիվ այլ բնակավայրեր՝ տարբեր մարզերում: Այսպես է լինելու նաև Երևանի Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում:

Որոշ բնակավայրերում էլ ջուր կլինի օրական 7, 8 կամ 10 ժամ:

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նույնպես անդրադարձել է խնդրին, նշելով, որ սա խայտառակություն որակելը մեղմ կլինի:

«Ստացվում է, որ երևանցիները կզրկվեն գիշերային ժամերին ջրից օգտվելու հնարավորությունից, իսկ մարզաբնակ մեր հայրենակիցները ջուր կունենան օրական ընդամենը մի քանի ժամ: Ջրամատակարարման կրճատումից ահռելի վնասներ կկրեն նաև մեր տնտեսվարողները» - գրել է Դանիելյանը:

Նա նշել է, որ այս ամենը ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման հետևանք է:

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին