Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 14:45 25-02-2026

«Իմ քայլը»՝ հանուն ԵՊՀ-ի․ Աննա Հակոբյանը լսարան է շինում

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետում ակտիվ լսարանաշինական աշխատանքներ են ընթանում։

Մենք նկատեցինք, որ լսարանի պատին փակցված է «Իմ քայլը» հիմնադրամի ցուցանակը, ինչը նշանակում է, որ հենց հիշյալ հիմնադրամն է իրականացնում այս լսարանաշինությունը։ Ցուցանակի ներքևի գրությունից էլ պարզ է դառնում, որ հիմնադրամն այս լսարանը կառուցում է «Quanta» Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի համար։

Նշենք, որ «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս մագիստրոսական ծրագրի իրագործումը մեկնարկել են դեռևս 2022 թվականից, իսկ ընթացիկ՝ 2025-2026թթ․ ուսումնական տարվանից “Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Երևանի պետական համալսարանի հետ համատեղ:



Ինչպես հայտնի է, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենը Նիկոլ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանն է (օգտագործում ենք կողակից տերմինը, քանի որ Աննա Հակոբյանը վերջերս հայտնել էր, որ իր և Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է՝ չհստակեցնելով սակայն՝ իրենք ի վերջո ամուսնացե՞լ են, թե՞ ամուսնալուծվել), և, ըստ էության, այս լսարանաշինությունը հենց նրա նախաձեռնությամբ է իրականացվում։

Oragir.News-ը ողջունում է մայր բուհում Աննա Հակոբյանի կատարած այս ներդրումը` հույս ունենալով, որ գալիք սերունդները կգնահատեն այն։

Շատերի կարծիքով՝ Աննա Հակոբյանը ոգեշնչվել է Ռոբին Հուդի օրինակից և որոշել հանրօգուտ աշխատանք կատարել։ Ըստ ավանդության, Ռոբին Հուդն իր ավազակախմբով գործում էր Նոթինգհեմի մոտ գտնվող Շերվուդյան անտառում․ վերջինս թալանում էր հարուստներին, իսկ ձեռք գցած ավարը հանձնում աղքատներին...
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան