Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ փետրվարի 25-ին, մեկնել է Լեհաստան։ Պատվիրակության կազմում ընդգրկված է 19 մարդ։
Նրանց թվում են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Լեհաստանում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Գ. Վանոյանը և այլք։
Պատվիրակության կազմում են 4 լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն:
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, որից հետո Հայաստանի և Լեհաստանի վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով:
Պաշտոնական այցի շրջանակում վարչապետը հանդիպումներ կունենա նաև նախագահ Կարոլ Նավրոցկիի և Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա Բլոնսկայի հետ:
Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտ, որտեղ հանդիպում կունենա լեհական վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ: