Ներքին 3 ամիս առաջ - 21:30 24-02-2026

Բարդիները չեն խշշում, երևանցիների դեմքին ժպիտ չկա 

Բնության հետ ներդաշնակությունը երջանկության ցուցիչներից է։ Երջանկության համաթիվը հաշվելիս առանձին տողով գնահատվում է, թե ինչպես է տվյալ ժողովուրդը վերաբերվում բնությանը, շրջակա միջավայրի պահպանությանը։ Ըստ այդմ էլ գնահատվում է՝ այդ ժողովուրդը երջանի՞կ է, թե՞ դժբախտ։

2024 թվականի հոկտեմբերին բնության և օրենքի նկատմամբ իրականացված աղմկահարույց վանդալիզմի դեպքը ցնցել էր ժողովրդին։ Քաղաքացին օրը ցերեկով Երևանի Դավթաշեն համայնքում ապօրինի հատել էր 45 բարդի։

Այդ ժամանակ տեղական իշխանություններն ու իրավապահները հավաստիացնում էին՝ օրինախախտը կպատժվի։ Քրեական գործ էր հարուցվել։ Սակայն դեպքից մոտ 1,5 տարի անց պարզվում է, որ հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ գործով անցնող միակ քաղաքացին, որն ըստ Oragir․News-ի աղբյուրների՝ ԱՀԾ տնօրեն Քրիստիննե Գրիգորյանի բարեկամն է, զղջացել է, իսկ պատճառված վնասը վերականգնվել։

Իսկ ինչպե՞ս է այս ամենն անդրադարձել ժողովրդի երջանկության վրա։

Նախ՝ հուսադրող է, որ բարդիները կտրելու մեջ կասկածվողը զղջացել է։ Սա հիմք է ենթադրելու, որ նման զարհուրելի արարք չի կրկնի։ Սակայն պարզ չէ, թե ինչպե՞ս է վերականգնվել պատճառված վնասը։ Խշշո՞ւմ են բարդիներն այնպես, ինչպես 2024-ի սեպտեմբերին՝ նախքան զանգվածային սպանդը։ Ենթադրաբար՝ ոչ։

Գուցե պետությունը հաշվել է 45 բարդին կտրելու արդյունքում հանրությանը պատճառված վնասի գումարային չափը, և կարգազանցը վճարել է այդ գումարը ՏԻՄ բյուջե։ Սակայն դրա արդյունքում 45 բարդիները իրենց տեղերում չեն կանգնել, չեն խշշում ու բերկրանքով լցնում մարդու հոգին։ Նույնիսկ եթե 45 նոր ծառ է տնկվել այդ տարածքում, ապա մոտ 1,5 տարում դրանք չէին կարող այնքան մեծանալ ու դառնալ այնպիսի ծառեր, ինչպիսին կային 2024-ի հոկտեմբերին։ Հետևապես՝ պատճառված վնասը վերականգնելու մասին դատախազության պարզաբանումը համոզիչ չէ, քանի որ 45 դալար բարդիները նույն տեղում նույն սլացքով կանգնած չեն ու նույն մեղմությամբ չեն խշշում։

Լրիվ բաց է մնում ժողովրդի երջանկության վերաբերյալ հարցը։ Քաղաքում ապրողները բնության հետ պակաս ներդաշնակ են, քան գյուղաբնակները։ Սա նկատի ունենալով, քաղաքային իշխանությունները ավելացնում են կանաչ գոտիները, ծառեր տնկում, այգիներ, պուրակներ կառուցում, որ լրացնեն բացը։ Եվ քաղաքացիները գոհանում են, նրանց դեմքին ժպիտ է բացվում, որ կանաչ տարածքներն ավելանում են։ Մարդին բարիանում ու իրենց երջանիկ են զգում կանաչ, մաքուր տարածքներում, քանի որ բնության հետ ներդաշնակության մեջ են հայտնվում։

Այս առումով՝ 45 բարդիների սպանդը դրա հակառակ գործողությունն էր։ Այն տխրեցրել էլ քաղաքացիներին, նրանց դժբախտություն պատճառել։ Մարդիկ հոռետեսությամբ էին լցվել, որ ՔՊ-ական իշխանությունները ոչնչացնում են կանաչ գոտիները, ծրագրված ու միտումնավոր դժբախտացնում մարդկանց, չարացնում նրանց։

Ոմանք 2024-ի բարդիների սպանդի մեջ անուղղակի մեղադրում էին Նիկոլ Փաշինյանին, ենթադրելով, որ նրա կողմից սերմանված ատելությունն է պատճառը, որ քաղաքացին այսպիսի հանցագործություն է կատարել բնության դեմ, տխրություն պատճառելով ժողովրդին։ Մարդիկ կարծում էին, թե Փաշինյանի ատելությամբ լի խոսքերից չարացած քաղաքացին իր բարկությունը թափել էր դալար բարդիների վրա։ Բայց միաժամանակ կար նաև լավատեսական հույս, որ Փաշինյանը կգիտակցեր իր մեղսակցությունը, հրապարակավ կզղջար ու կքննադատեր կատարվածը, որ նման արարքներ չկրկնվեին, իսկ հատված բարդիների տեղում կրկին բարդիներ կտնկվեին, և ժողովրդի դեմքին կրկին ժպիտ կգար։

Կարճ ասած՝ հանրային լավատեսությունը չիրականացավ, գործը կարճվել է, 45 բարդիները չեն խշշում։ Ավելին՝ Երևանում բազմաթիվ մեծ սաղարթով ծառեր են հատվել ՔՊ-ականների կողմից, դրանց տեղում գաճաճ ծառեր տնկերով։ Իսկ հաշվի առնելով այն, որ առաջիկա ընտրարշավի ժամանակ Փաշինյանի, ինչպես նաև նրան արժանի մրցակիցների կողմից միմյանց ու ժողովրդի ուղղվությամբ ատելության մեծ չափաբաժին է կանխատեսվում, ապա հոռետեսորեն ենթադրելի է, որ ընտրություններից հետո օդ նետված այդ ատելությունն ու չարությունը նորից կթափվի անպաշտպան բնության, ծառերի գլխին, տխրություն պատճառելով մարդկանց։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին
22:29 Իրական խաղաղություն՝ հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում․ մնացածը փուչիկներ են

Ձեզ գուցե հետաքրքրի