Ուղիղ եթեր
Մամուլ 7 ամիս առաջ - 07:40 24-02-2026

Փոխնախարար Նանուշյանի ձախողած ծրագիրը բունտ է առաջացրել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ ՀՀ Ազգային ժողովի դիմաց հավաքվել էին մի խումբ ակտիվիստ բժիշկներ, որոնք պահանջում էին խորհրդարանական լսումներ անցկացնել Առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման թեմայով։ Նրանց համոզմամբ՝ ծրագիրը բժշկական հանրության շրջանում բազմաթիվ հարցեր է առաջացրել, որոնց առ այսօր հստակ պատասխաններ չեն տրվել։

«Մենք պահանջում ենք բաց, մասնագիտական քննարկում Ազգային ժողովում։ Չի կարելի նման ծավալի ռեֆորմ իրականացնել առանց ոլորտի լայն մասնակցության։ Մեզ ասում են՝ հարմարվեք, բայց մենք ուզում ենք հասկանալ՝ ինչին», – նշում էր ակցիայի մասնակիցներից մեկը։

Մեկ այլ բժիշկ ընդգծեց. «Համապարփակ ապահովագրությունը կարող է լինել արդյունավետ գործիք, բայց ներկայիս տարբերակով այն բազմաթիվ ռիսկեր է պարունակում՝ սկսած ֆինանսավորման մոդելից մինչև բժշկական կազմակերպությունների բեռի ավելացում։ Մինչև այդ հարցերը չքննարկվեն, մենք չենք կարող լռել»։

Ծրագրի հեղինակությունն ու ներքին լարվածությունը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Առողջապահության համապարփակ ապահովագրության ծրագրի մշակման վրա տարիներ շարունակ աշխատել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյան։ Ինչպես հայտնի է, ծրագրի նախնական փուլերում արձանագրված մի շարք խնդիրներ և ոլորտի դժգոհությունները փաստացի ձախողել են դրա արդյունավետ մեկնարկը։

Նախարար Անահիտ Ավանեսյանն ստիպված է եղել ամբողջությամբ իր վրա վերցնել ծրագրի ներդրման քաղաքական պատասխանատվությունը և գործընթացը առաջ տանել արդեն սեփական վերահսկողությամբ։ Միևնույն ժամանակ, նախարարությունում շրջանառվում են խոսակցություններ, թե Լենա Նանուշյանն շարունակում է պահպանել սերտ հարաբերություններ նախկին առողջապահության նախարար, ներկայումս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ։ Մարդ, ով եղել է այսօրվա նախարար Անահիտ Ավանեսյանի ղեկավարը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել