Արտաքին 4 ամիս առաջ - 22:39 23-02-2026

Սլովակիան դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ այսօրվանից սկսած, եթե Ուկրաինան դիմի էլեկտրաէներգիայի վթարային մատակարարումների խնդրանքով, նա այլևս նման օգնություն Բրատիսլավայից չի ստանա: Այս հայտարարությունը նա արել է սոցցանցում հրապարակված տեսաուղերձում:

«Այսօրվանից, եթե ուկրաինական կողմը դիմի Սլովակիային` խնդրելով օգնել Ուկրաինայի էներգետիկ ցանցի կայունացման գործում, ապա նման օգնություն նա չի ստանա»,- ասել է Ֆիցոն:

Սլովակիայի վարչապետը հայտնել է, որ համապատասխան կարգադրությունները այսօր նա տվել է Սլովակիայի ֆինանսների նախարարի և SEPS պետական ​​ընկերության (Սլովակիայում էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգի օպերատոր) ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:

Փետրվարի 21-ին Ֆիցոն հայտարարել էր, որ եթե երկուշաբթի Վլադիմիր Զելենսկին չվերականգնի Սլովակիա նավթի մատակարարումը, Ուկրաինային էլեկտրաէներգիայի վթարային մատակարարումը կդադարեցվի:

Փետրվարի 13-ին Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, որ «Դրուժբա» խողովակաշարով Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով հանրապետություն նավթի մատակարարումը դադարեցվել է: Գերատեսչությունն ակնկալում էր, որ այն կվերականգնվի առաջիկա օրերին, սակայն դա տեղի չունեցավ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը