Ժնևում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում ռուսական կողմը ընտրությունների հարց չի բարձրացրել, իսկ հիմնական պահանջը Դոնբասի փոխանցումն է եղել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կիևում անցկացվող Justice Conference-ի շրջանակում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը։
«Որքան էլ տարօրինակ է, ռուսները, առնվազն այս անգամ, այդ հարցին ընդհանրապես չեն անդրադարձել։ Տարածքները գլխավոր հարցն են, մնացած ամեն ինչ երկրորդական է իրենց համար, ինձ այդպես է թվում։ Տվեք մեզ Դոնբասը՝ դա նրանց դիրքորոշումն է»,- ասել է Բուդանովը լրագրողներին։
Նա չի բացառել, որ բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ փետրվարի 26-27-ին։
Ավելին՝
սկզբնաղբյուրում։