Ուղիղ եթեր
Ներքին Միտք 7 ամիս առաջ - 18:17 23-02-2026

Մեր երկրում ստեղծված խայտառակ վիճակի մասին շարունակելու եմ բարձրաձայնել դրսում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Հայաստանն իրական եվրոպական քաղաքակրթական տարածք է՝ իր պատմությամբ, մշակույթով, արժեհամակարգով եւ հավատքով։

Այսօրվա Եվրոպան իր ինքնության ճգնաժամին զուգահեռ գեոպոլիտիկ մարտահրավերների առաջ է կանգնել՝ սկսելով զոհաբերել արժեքներն հանուն շահերի, պրինցիպները՝ հանուն պրագմատիզմի։

Իսկ այսօվա Հայաստանն իր բռնապետական հակումներին հագուրդ տվող «ղեկավարով» նման քաղաքականության պրակտիկ իրացման կիզակետում է։

Երբեմն տպավորություն ունեմ, որ ես եվրոպական քաղաքակրթական ժառանգությունն ավելին եմ սիրում, քան նրա պաշտպանությանը կոչված որոշ եվրոչինովնիկներ։

Եվ ապագայի Հայաստանը պիտի լինի իրական եվրոպական արժեքների պետություն՝

– արժանապատիվ

– ժողովրդավար

– մրցունակ եւ ժամանակակից

– առանց քաղբանտարկյալների

– մարդու հիմնարար ազատությունները հարգող

– քրիստոնեական արժեքների վրա խարսխված

Դրան հասնելու փաստաթուղթը եւ ճանապարհային քարտեզը մենք 2017-ի աշնանը ստեղծել էինք՝ Սերժ Սարգսյանի ջանքերով, սակայն հոգով բարբարոս ռեժիմապետը քանդեց նաեւ դա՝ Հայաստանի իրական բարեփոխումների նախագիծը, Հայաստանի եվրոինտեգրումը վերածելով էթնոմշակությաին պապուասության։

Մեր երկրում ստեղծված խայտառակ վիճակի մասին շարունակելու եմ բարձրաձայնել դրսում, այս անգամ՝ ԵԺԿ Քաղաքական համաժողովին»։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում