Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 10:43 23-02-2026

Աջափնյակ մետրոյի՝ գոյություն չունեցող կայարանի տարածքում Ավինյանը բիզնես կենտրոն է կառուցում 

Աջափնյակ մետրոյի կայարանին հարող տարածքում քաղաքաշինական ներդրումային ծրագրի երկփուլ մրցույթը կայացել է. նախավորակավորման փուլի ընթացքում դիմել է 7 միջազգային և տեղական ընկերություն, 2-ը որակավորվել են։

Այս մասին նշվեց այսօր՝ փետրվարի 23-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Մարտի 3-ին առաջարկների ներկայացման վերջնաժամկետն է: Աշխատանքների մեկնարկը սպասվում է հունիսի կեսերին:

Ավինյանը հետաքրքրվեց, թե որոնք են եղել քաղաքապետարանի նախնական պահանջները տեխառաջադրանքով, ինչին ի պատասխան հայտնեցին, որ այդ տեղանքում որոշակի ռադիուսով հայեցակարգային լուծումներ են առաջարկվելու, ինչպես քաղաքաշինական բովանդակությամբ, այնպես էլ ներդրումային ծրագրի, բիզնես քեյսի մշակում, որը թույլ կտա ներդրումային փաթեթ ձևավորել իր համապատասխան հաշվարկներով, վերլուծություններով, հողի արժեքով և ներդրումային մոդելով։

«Այսինքն, մենք ստանալու ենք և նախնական էսկիզային առաջարկ, և որոշակի տեխնիկատնտեսական հիմնավորում։ Ուզում եմ հիշեցնել այս հանձնարարականի ամբողջ տրամաբանությունը, որ Աջափնյակի կայարանի կառուցման հատվածում մենք ունենանք բիզնես կենտրոն կամ այն, ինչ որ այս ընկերություններից մեկը, որը կհաղթի, կառաջարկի, որը ֆինանսապես բիզնես տրամաբանությամբ հետաքրքիր կլինի և որոշակիորեն նաև կմեղմի այն ծախսերը, որոնք իրականացնելու են կայարանի կառուցման համար», - նշեց Ավինյանը։