Ներքին 4 ամիս առաջ - 10:13 23-02-2026

Զովունիում կրակոցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 31-ամյա տղամարդը մահացել է

Փետրվարի 19-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևանի բնակիչ 31-ամյա Ռուբեն Գ.-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը հրազենային վնասվածքով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, փետրվարի 16-ի՝ Զովունի գյուղում կրակոցներից ստացած վնասվածքով։

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի իրենց գործընկերների և ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչների հետ պարզել են, որ փետրվարի 16-ին ժամը 23:50-ի սահմաններում Ռուբեն Գ.-ին հրազենային վիրավորումը պատճառել է Զովունի գյուղի բնակիչ 45-ամյա Արմեն Զ.-ն, ով այնուհետև դիմել էր փախուստի, սակայն կարճ ժամանակում ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները նրան հայտնաբերել էին Զովունի գյուղի 11-րդ փողոցի շենքերից մեկի հարակից տարածքում և ծանր մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նրան ձերբակալել ու տեղափոխել էին ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել էին Նաիրիի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով օրեր առաջ քննիչը միջնորդություն է ներկայացրել Եղվարդի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացնի, ինչը դատարանը բավարարել է։

Իսկ հանցագործությունը նա կատարել է իր անվամբ հաշվառված «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազենից։

Մանրամասները՝ սկզբանղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից