Ուղիղ եթեր
Արտաքին 6 ամիս առաջ - 16:45 22-02-2026

Հունգարիան վաղը կարգելափակի ՌԴ-ի դեմ ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթը․ Սիյարտո

Հունգարիան վաղը կարգելափակի Ռուսաստանի դեմ ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթը, այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Սիյարտոն։

«ԵՄ արտաքին գործերի խորհրդի վաղվա նիստում պետք է ընդունվի 20-րդ պատժամիջոցների փաթեթը։ Հունգարիան կարգելափակի այն այնքան ժամանակ, մինչև Ուկրաինան չվերսկսի նավթի տարանցումը դեպի Հունգարիա և Սլովակիա «Դրուժբա» խողովակաշարով, մենք թույլ չենք տա, որ Կիևի համար կարևոր որոշումները առաջ շարժվեն»,- գրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը։