Արտաքին 3 ամիս առաջ - 17:16 21-02-2026

Քննարկվել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները

Իրանի և Քաթարի արտգործնախարարներ Աբբաս Արաղչին և Մոհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանին հեռախոսազրույցում անդրադարձել են Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում վերջին զարգացումներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

Նախարարները քննարկել են Իրանի միջուկային հարցով անուղղակի բանակցությունների ընթացքը, որի վերջին փուլն անցկացվել է փետրվարի 17-ին Ժնևում՝ Օմանի միջնորդությամբ:

Զրուցակիցները կարևորել են խորհրդակցությունների և փոխգործակցության շարունակությունը՝ ուղղված դիվանագիտական ջանքերի առաջմղմանը տարածաշրջանային համագործակցության շրջանակում: