Արտաքին 3 ամիս առաջ - 20:17 20-02-2026

Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում. Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում, բայց ԱՄՆ կառավարության քաղաքականությունը գնահատում է որպես թշնամական։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է MS Now հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

«Նախ և առաջ, մենք ամերիկյան պետությունը, ամերիկացիներին թշնամի չենք համարում։ Բայց մենք որպես թշնամական ենք գնահատում ԱՄՆ կառավարության քաղաքականությունն Իրանի նկատմամբ»,- նշել է Արաղչին՝ հավելելով, որ Թեհրանը տեսնում է Իրանի շուրջ ԱՄՆ-ի կողմից ռազմական ներկայության ընդլայնումը։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ էին ընթանում, երբ 2025 թ. ամռանը հարվածներ հասցվեցին Իրանին և երկրի միջուկային օբյեկտներին։«Մենք ամերիկյան վարչակազմի հետ շփումների լավ փորձ չունենք…. Այն պահին, երբ այդ ընկալումը փոխվի, այն պահին, երբ մենք լավ արդյունքի հասնենք, ունենանք համաձայնագիր, որն ԱՄՆ վարչակազմը և ԱՄՆ ժողովուրդը կհարգեն, կարծում եմ՝ իրավիճակը կսկսի փոխվել։

Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է հակառակ կողմից»,- ասել է Արաղչին։

Դիվանագետը հավելել է, որ եթե իրանցի ժողովրդի հետ խոսեն հարգանքով, ապա իրենք նույն կերպ կպատասխանեն։

«Բայց եթե դուք մեզ հետ խոսեք ուժի լեզվով, ապա մենք նույն կերպ կպատասխանենք։ Ես կարծում եմ, որ իրանցիներն ապացուցել են, որ հպարտ ժողովուրդ են։

Մենք պատասխանում ենք միայն այն ժամանակ, երբ մեզ հարգանք են ցուցաբերում։ Եթե մեզ հետ խոսեն այդ ձևով, ապա կտեսնեն արդյունքը»,- ասել է Իրանի արտգործնախարարը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից