Արտաքին 3 ամիս առաջ - 11:13 20-02-2026

Նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը դատապարտվեց ցմահ ազատազրկման

Հարավային Կորեայի դատարանը երկրի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ 2024 թ. դեկտեմբերին հեղաշրջման փորձ կազմակերպելու և ապօրինի ռազմական դրություն հայտարարելու համար։

Դատավորը նշեց, որ Յունը հիմնարար վնաս է հասցրել ժողովրդավարությանը և հրամայել է ձերբակալել քաղաքական հակառակորդներին, այդ թվում՝ երկրի ներկայիս նախագահ Լի Ջե Մյոնգին։

Նախկին նախագահի հետ մեկտեղ երկարատև բանտարկության դատապարտվեցին նաև ուժային կառույցների մի շարք նախկին ղեկավարներ, այդ թվում՝ պաշտպանության նախարարը (30 տարի) և հետախուզության պետը (18 տարի)։ Սպասվում է, որ վճիռը կբողոքարկվի Գերագույն դատարանում։