Արտաքին 5 ամիս առաջ - 23:53 19-02-2026

Ադրբեջանն աջակցում է Խաղաղության խորհրդի նպատակներին, բայց չի մասնակցում 7 միլիարդ դոլարի Գազայի ֆինանսական նախաձեռնությանը․ Հաջիև

Ադրբեջանն աջակցում է Խաղաղության խորհրդի նպատակներին, բայց չի մասնակցում 7 միլիարդ դոլարի Գազայի ֆինանսական նախաձեռնությանը, այս մասին գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանը, որպես հիմնադիր անդամ, աջակցում է Խաղաղության խորհրդի նպատակներին և խնդիրներին։ Ապագայում Ադրբեջանը կարող է քննարկել Գազայում ներդրումային նախագծերին մասնակցելու հնարավորությունը Խաղաղության խորհրդի մեխանիզմների միջոցով։ Այնուամենայնիվ, ես կցանկանայի պարզաբանել մեկ կետ։ Ադրբեջանը չի պլանավորում մասնակցել Խաղաղության խորհրդի այսօրվա նիստում հայտարարված 7 միլիարդ դոլարի Գազայի ֆինանսական նախաձեռնությանը»,- նշել է Հաջիևը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից