Արտաքին 3 ամիս առաջ - 09:07 19-02-2026

Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Պսկովի մարզի նավթամբարի վրա

Այսօր վաղ առավոտյան ուկրաինական անօդաչու թռչող սարքերը թիրախավորել են Ռուսաստանի Պսկովի մարզի Վելիկիե Լուկի քաղաքի նավթամբարը, ինչի հետևանքով տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։

Մարզի նահանգապետ Միխայիլ Վեդերնիկովը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ հարվածի պատճառով հրդեհվել է վառելիքի բաքերից մեկը, սակայն, նախնական տվյալներով, միջադեպի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան։

Մինչ պաշտոնական հայտարարությունները, համացանցում և ուկրաինական Telegram ալիքներում արդեն տարածվել էին տեղի բնակիչների կողմից նկարահանված կադրերը, որտեղ հստակ լսվում են ԱԹՍ-ների թռիչքի ձայները, պայթյունները և երևում է հորիզոնում բարձրացող հրդեհի լույսը։