Ներքին Տեսանյութ 8 ամիս առաջ - 19:40 18-02-2026

Հաճախորդը անտրամադիր տնից դուրս է գալիս, 1 է դնում, ռեյտինգն ընկնում է. տաքսու վարորդները բողոքում են

Օնլայն տաքսի ծառայություններում վարորդները բողոքում են ռեյտինգների համակարգի անարդարությունից և պահանջում փոփոխություններ:

Նրանք նշում են, որ հաճախորդների կողմից տրված նվազագույն միավորները բարդացնում են իրենց աշխատանքը և ստիպում օգտագործել ավելի բարձր սակագին ունեցող մեքենաներ:

Վարորդներից մեկն ասաց․ «Ծրագրի վարորդը 5 անգամ քննություն էր տալիս, տաքսի մարդը համարվում էր երկրագնդի թոփ 1 վարորդը։ Դա երկրի դեմքն է, նայեք։ Մենք էսօր խնդիր ունենք՝ ռեյտինգների հետ կապված։ Հաճախորդը անտրամադիր տնից դուրս է գալիս, 1 է դնում, մեքենայից իջնում, գնում է ու գրում է ընդեղ, մեքենան լվացած չի։ Ու քո բիզնես սակագինը փակում են, սկսում ես քշել կոմֆորտ սակագնով կամ ստարտ սակագնով։ Յանդեքսը հաշվի չի առնում, որ զանգի մի հատ քեզ տվյալ պահին, որ այդ հաճախորդը մեկ է դրել, ասի՝ հենց հիմա Ձեր մեքենան նկարեք, ուղարկեք, ոչ մի բան հաշվի չի առնում, մեկը դրին, ռեյտինգդ գցում են, սկսում ես բարձր սակագին մեքենայով քշել։ Էդ էլ է արվում, որ լավ մեքենաներով ստարտ սակագին չլինի»։

Վարորդները նշում են, որ այս համակարգը ոչ միայն անարդար է, այլև վնաս է հասցնում իրենց եկամտին և ծանրացնում աշխատանքային պայմանները:

Նրանք պահանջում են ռեյտինգների և սակագների թափանցիկություն՝ հաշվի առնելով իրենց աշխատանքի իրական վիճակը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը