Ներքին 8 ամիս առաջ - 11:19 18-02-2026

Crumbs-ը չի վերահսկում լեզուների ցանկը և չի կարող կատարել առանձին ընտրություն կամ փոփոխություն. ընկերությունը պարզաբանում է տարածել

Crumbs ընկերությունը պարզաբանում է տարածել լոյալության ծրագրի գրանցման էջի լեզուների ընտրության ցանկում եղած ադրբեջաներենի վերաբերյալ: Պարզաբանման մեջ նշվում է.

«Սիրելի՛ հաճախորդներ և հետևորդներ,

Վերջին օրերին հարցեր են առաջացել մեր լոյալության ծրագրի գրանցման էջի լեզուների ընտրության ցանկում առկա լեզուների վերաբերյալ, և անհրաժեշտ ենք համարում հստակ պարզաբանել իրավիճակը։

Մենք հասկանում ենք, որ լեզվային ընտրության նման հնարավորությունը կարող է զգայուն արձագանք առաջացնել, և այդ մասին մեր դիրքորոշումն արդեն փոխանցել ենք հարթակը սպասարկող ընկերությանը։

Crumbs-ի, ինչպես և բազմաթիվ հայկական ռեստորանների և սրճարանների լոյալության ծրագիրը, գործում է միջազգային ռեստորանային կառավարման համակարգի միջոցով (iiko հարթակ)։

Գրանցման էջում երևացող լեզուները ընտրված կամ ավելացված չեն Crumbs-ի կողմից։ Դրանք iiko-ի ծրագրային ապահովման ստանդարտ, տեխնիկական լեզվային տարբերակներն են, որոնք ավտոմատ կերպով հասանելի են բոլոր այն բիզնեսներին, որոնք օգտագործում են այս համակարգը տարբեր երկրներում, ինչպես մենք՝ Հայաստանում։

Crumbs-ը չի վերահսկում լեզուների ցանկը և չի կարող կատարել առանձին ընտրություն կամ փոփոխություն։

Ցանկանում ենք հստակ արձանագրել, որ ծրագրային հարթակի տեխնիկական լուծումները ճիշտ չէ ներկայացնել որպես Crumbs թիմի դիրքորոշում, մտածողություն կամ արժեքային ընտրություն։

Crumbs-ը միշտ եղել և մնում է հայկական բրենդ՝ հիմնված Երևանում, որն ավելի քան 14 տարի ծառայել է իր համայնքին՝ իր աշխատանքով, թիմով և արժեքներով։

Հարցադրումները բնական են, սակայն քննադատությունը պետք է հիմնված լինի ճշգրիտ տեղեկության վրա։ Ցավալի է, որ չստուգված մեկ հրապարակման հետևանքը դառնում է ոչ թե համայնքին հուզող հարցի պարզաբանումը, այլ վնաս, որ հասցվում է տարիներ շարունակ նույն այդ համայնքին նվիրումով ծառայած փոքր բիզնեսի հեղինակությանը:

Հավելենք, որ Crumbs-ը երբեք չի ունեցել , չունի և չի ունենա ադրբեջաներեն ճաշացանկ։

Շնորհակալ ենք ձեր զգոնության և անհանգստության համար։ Մեզ համար կարևոր է լինել թափանցիկ և պահպանել ձեր վստահությունը։

Հարգանքով՝
Crumbs թիմ»

Հիշեցնենք, որ երեկ Հայկ Թրունյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, հայտնելով, որ սկանավորելով Crumbs ընկերության լոյալության ծրագրի QR-կոդը՝ տեսել է, որ հավելվածն առաջարկում է լեզուների ընտրություն, որոնց թվում եղել է նաև ադրբեջաներենը։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»