Ներքին 8 ամիս առաջ - 16:52 17-02-2026

Կարևոր է ունենալ որակյալ մեծամասնություն. մեր ուժը նաև ներքին անկեղծության և մաքրության մեջ է. Դավիթ Ղազինյան

Լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանը անդրադարձավ կուսակցության ուժերին, մարզերում գործունեությանը և քաղաքական իրավիճակին.

«Նախ՝ անկեղծ ասում եմ, մեր թեկնածուի վերաբերյալ հայտարարությունների հիման վրա հաղթելու հստակ համոզմունք ունենք։ Սակայն կարևոր է ունենալ որակյալ մեծամասնություն՝ թեկնածուին առնչվող հարցերը լուծելու համար։ Մարզերում մեր գործունեությունը շարունակվում է, և հանդիպումներից հետո տեսնում ենք, որ մարդիկ բաց են, լսելի են իրենց իրական կարծիքները։ Մեր ուժը նաև ներքին անկեղծության և մաքրության մեջ է։ Այս իշխանությունը թույլ է, չի գործում ուժեղ կերպով, ինչը ցույց է տալիս վերջին օրերի պատմական իրադարձությունները, օրինակ՝ Վեհափառի նկատմամբ դատարանի քայլերը և աննախադեպ արգելքները արտասահման մեկնելու համար։

Այս իրավիճակները ժողովուրդը սկսում է հասկանալ, և դա ուղղակի ցույց է տալիս իշխանության թուլությունը։ Վերջում նաև ընդգծեց, որ հունիսի 8-ին այս իշխանությունը չի լինելու, և՝ հարգելով ժողովրդի ընտրությունը, հնարավոր է միայն, որ նրանք հայտնվեն ընդդիմության դերում, ինչը նրանց համար շատ փոքր հնարավորություն կլինի»,- ասաց Ղազինյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում