Ներքին 3 ամիս առաջ - 16:45 17-02-2026

Ինչպես են անցել Իվետա Մուկուչյանի «Միլիոն դոլար» տեսահոլովակի նկարահանումները

Երգչուհի Իվետա Մուկուչյանն ինստագրամյան իր էջում կիսվել է նոր լուսանկարներով և պատմել Սուպեր Սաքոյի հետ ունեցած ստեղծագործական համագործակցության մասին:

Երգչուհին նշել է, որ սիրում է իրեն փորձել տարբեր ժանրերում և աշխատել սիրելի գործընկերների հետ:


«Սուպեր Սաքոն նրանցից ամենաուրախն է: Նրա հետ երբեք ձանձրալի չէ․ միշտ կա ստեղծագործական մթնոլորտ»,- գրել է Իվետան՝ հրապարակելով տեսահոլովակի նկարահանման հրապարակից բեքսթեյջ կադրեր:


Հիշեցնենք, որ օրերս տեղի է ունեցել Իվետա Մուկուչյանի և Սուպեր Սաքոյի համատեղ «Միլիոն դոլար» երգի տեսահոլովակի պրեմիերան: