Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 15:54 17-02-2026

Դատախազությունը Սոլովյովի հայտարարությունների մասով գործ չի հարուցել․ Սաքունցը կբողոքարկի

ՀՀ գլխավոր դատախազությունը հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ՝ հիմնավորելով, որ վերջինիս խոսքում առկա միտքը ներկայացվել է որպես հռետորական հարց և չի պարունակում ՀՀ ինքնիշխանության դեմ գործողությունների կատարման հրապարակային կոչի հատկանիշներ։

2026 թվականի հունվարի 12-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ տեղեկացնելով, որ հունվարի 11-ին Սոլովյովը «Սոլովյով LIVE» հաղորդման ընթացքում հայտարարել է.

«Եթե մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում, ինչու՞ նույնը չենք կարող անել մեր ազդեցության տակ գտնվող այլ երկրներում… Մեզ համար շատ ավելի ցավոտ է այն, ինչ կատարվում է Հայաստանում… Հայաստանի կորուստը հսկայական խնդիր է»։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գնահատմամբ՝ վերոնշյալ հայտարարությունները հանդիսանում են ՀՀ ինքնիշխանության դեմ ուղղված ոտնձգության կոչ, կարող են դիտարկվել որպես ռազմական գործողությունների իրականացման հրապարակային հայտարարություն։

Նկատենք նաև, որ ՀՀ-ն անկախ, ժողովրդավարական պետություն է, ոչ մի այլ երկրի ազդեցության գոտի չէ։ Իսկ ռուս մեկնաբանը Հայաստանը համարել է ռուսական ազդեցության գոտի, կասկածի տակ դնելով ՀՀ անկախությունը։

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց.

«Մենք գտնում ենք, որ պետք է քրեական վարույթ հարուցվեր։ Գլխավոր դատախազությունը օրենքով սահմանված իր պարտավորությունը չի կատարել, և մենք բողոքարկելու ենք այդ որոշումը դատական կարգով։ Օրենքի առջև բոլորը պետք է հավասար լինեն»։

Արթուր Սաքունցը հիշեց, որ սա առաջին դեպքը չէ․

«Ջուլիետա Ղուկասյանի գործով ևս հաղորդում էինք ներկայացրել ռուսական բազայի հրամանատարի կողմից արդարադատությունը խոչընդոտելու հիմքով, սակայն այդ դեպքում նույնպես քրեական գործ չհարուցվեց։ Մինչդեռ հիմա նույն հիմքով քրեական գործ է հարուցվում, օրինակ, կաթողիկոսի նկատմամբ։ Այդ դեպքում ինչո՞ւ չի հարուցվում նաև ռուսական բազայի հրամանատարի նկատմամբ։ Օրենքի առջև բոլորը պետք է հավասար պատասխանատվություն կրեն՝ կապ չունի՝ կաթողիկոս է, վարչապետ է, նախարար է, թե բազայի հրամանատար։ Բայց ակնհայտ է, որ այդ սկզբունքը ոչ բոլոր դեպքերում է գործում»։

Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանի սպանության փաստով քրեական գործը հարուցվել էր 2018 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի զիծառայող Անդրեյ Ռազգիլդեևի նկատմամբ։ Հանցագործությունը կատարվել էր Գյումրիում՝ ռազմաբազայից դուրս։ Տուժողը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը մահացել էր։ Դատավարության ընթացքում մեղադրյալը պահվել էր ռազմաբազայի տարածքում, իսկ նիստերը բազմիցս հետաձգվել էին նրա չներկայանալու պատճառաբանությամբ։ Ավելի քան ութ տարի տևած դատավարությունից հետո՝ 2025 թվականի նոյեմբերի 13-ին, Ռազգիլդեևը դատապարտվել է 7 տարի 6 ամիս ազատազրկման։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
07:16 Արա Աբրահամյանը գնում է թոշակի. ո՞վ կփոխարինի. «Հրապարակ»