Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 3 ամիս առաջ - 10:30 17-02-2026

ՔՊ-ում քաղաքական փոթորիկ է, Լիլիթ Մակունցն անկեղծացել է, Աննա Վարդապետյանը պատրաստվում է․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հրաժարվել է ցուցմունք տալ՝ քննիչների հետ հանդիպման ժամանակ օգտվելով իր իրավունքից։

ArmLur.am-ը հայտնել էր, որ Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելու գործը հսկող դատախազը Խաչատուր Գալստյանն է, որը նախկինում աշխատել է Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում՝ որպես քննիչ։ Իսկ ահա քննիչը Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Արա Ավագյանն է։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ում տեղի ունեցած եռօրյա նախընտրական ցուցակի ներքին ընտրությունները վերածվել են իրական քաղաքական փոթորկի՝ բացահայտելով լուրջ լարվածություն իշխանական թիմի ներսում։ Տասնյակ ՔՊ-ական պատգամավորներ և կառավարության անդամներ գրեթե համոզված էին, որ իրենց տեղը երաշխավորված է «ՔՊ 50-յակում»։ Սակայն արդյունքները սառը ցնցուղի ազդեցություն են ունեցել շատերի համար․ բացի այդ, գործող բազմաթիվ պատգամավորներ պարզապես դուրս են մնացել մրցակցությունից։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ գլխավոր դատախազը և նրա տեղակալները ակտիվ կերպով մարզեր և Երևան քաղաքի տարբեր դատախազություններ են այցելում, հանդիպում դատախազների հետ։ Գլխավոր դատախազության այս այցերի նպատակը այն է, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պետք է ներկայանա ՀՀ Ազգային ժողով և ներկայացնի Գլխավոր դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաշվետվությունը։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ եռօրյա ներկուսակցական ընտրություններից հետո կանանց ցանկում 5-րդ ցուցանիշը գրանցած Լիլիթ Մակունցը վերջերս ընկերական շրջապատում անկեղծացել է, որ Նիկոլ Փաշինյանը հենց իրեն է տեսնում հաջորդ գումարման խորհրդարանի նախագահի դերում։ ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Մակունցը, որն իշխանափոխությունից առաջ Փաշինյանի անգլերենի ուսուցիչն է եղել, իսկ իշխանափոխությունից հետո «Իմ քայլը» խմբակցության քարտուղարն էր, աչքի է ընկնում մեղմ, բոլորի հետ լեզու գտնելու ունակությամբ։ Ի դեպ, մյուս հավակնորդները՝ Հայկ Կոնջորյանն ու Ռուբեն Ռուբինյանը, ոչ միայն Մակունցից, այլ նաեւ գործող խոսնակ Ալեն Սիմոնյանից շատ ձայն են ստացել։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Տևական դեգերումներից հետո ՔՊ-ում երեկ վերջապես նշանակվեց ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ` այդ պաշտոնում միակ առաջադրված թեկնածու վանաձորցի Վանիկ Օհանյանը։ Առաջիկա քառօրյա նիստին հարցը կմտնի օրակարգ, փակ, գաղտնի քվեարկությամբ կհաստատեն թեկնածուին, որը մի քանի ամիս կաշխատի՝ մինչեւ այս գումարման ավարտը։

«Իրավունք» թերթը գրել է. «Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՔՊ ներկուսակցական քվեարկության արդյունքում, որին մասնակցում էին 1000 պատվիրակ, Նիկոլ Փաշինյանը ստացել է 894 ձայն։ Այս փաստը Փաշինյանը, իսկ նրանից ավելի՝ ծանր տարել է Աննա Հակոբյանը։ «Ամեն գնով գտի էդ ներքին կռիսներին ու դեմոնստրատիվ ցույց տուր տեղները»,-ասում են` «հրահանգել» է կողակցին Աննան»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան