Ներքին Միտք 6 ամիս առաջ - 23:18 16-02-2026

Հայաստանը TRIPP-ում՝ օբյեկտ, ոչ թե սուբյեկտ. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Հայաստանը TRIPP-ում՝ օբյեկտ, ոչ թե սուբյեկտ

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի, մասնավորապես՝ TRIPP նախաձեռնության շուրջ, առավելապես ներքին քաղաքական մանիպուլյացիայի դրսևորում են՝ իրական պատասխանատվությունը քողարկելու և ռազմավարական ձախողումները այլ ուղղությամբ տեղափոխելու նպատակով։

Փաշինյանը փաստացի փորձում է TRIPP-ի՝ Հայաստանի տարածքով (Նախիջևանից հետո), չշարունակվելու պատասխանատվությունը վերագրել Ռուսաստանին՝ հիմնավորելով դա այն հանգամանքով, որ Հայաստանի երկաթուղին գտնվում է ռուսական կառավարման ներքո։ Մինչդեռ TRIPP-ի քաղաքական ճարտարապետությունը ի սկզբանե չի ենթադրել Հայաստանի ներգրավում(Նախիջևանից հետո)։ Եթե Թուրքիան կառուցում է Կարս–Իգդիր–Նախիջևան երկաթուղին՝ բացահայտորեն շրջանցելով Հայաստանը, ապա ակնհայտ է, որ ռազմավարական որոշումը կայացվել է Վաշինգտոն- Անկարա–Բաքու առանցքում, ոչ թե Մոսկվայում։

Այս համատեքստում Ռուսաստանը վերածվում է հարմար արտաքին գործոնի, որի վրա հնարավոր է բարդել սեփական բանակցային անարդյունավետության պատասխանատվությունը։ Իրականում TRIPP-ը իր ներկայիս ձևաչափով չի ենթադրում Հայաստանի ապաշրջափակում, և սա Հայաստանի իշխանության քաղաքական ու դիվանագիտական ձախողման հետևանք է։

Հայաստանի երկաթուղին Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։ Ռուսական կողմը իրականացնում է միայն հավատարմագրային՝ կոնցեսիոն կառավարում, որը որևէ կերպ համարժեք չի սուվերեն վերահսկման։ Միջազգային պրակտիկայում չկա այնպիսի օրինակ, երբ խոշոր ենթակառուցվածքային կամ տրանսպորտային նախագիծը մերժվի բացառապես այն պատճառով, որ տվյալ ենթակառուցվածքը կառավարվում է երրորդ երկրի ընկերության կողմից։ Եթե այդ գործոնը իսկապես վճռորոշ լիներ, ապա աշխարհում տասնյակ միջպետական երթուղիներ պարզապես չէին գործի։

Հետևաբար, ռուսական կառավարման հանգամանքը չի կարող դիտարկվել որպես իրական «ծանրակշիռ» պատճառ։ Այն առավելագույնը հետադարձ արդարացում է՝ արդեն իսկ ընդունված քաղաքական որոշման համար։

Փաշինյանի այն առաջարկը, ըստ որի «մի բարեկամ երկիր կարող է Ռուսաստանից գնել երկաթուղու կառավարման իրավունքը», քաղաքական ազդակ է՝ ուղղված թե՛ ներքին լսարանին, թե՛ արտաքին դերակատարներին։ Այդ ձևակերպմամբ փորձ է արվում Հայաստանի ռազմավարական կողմնորոշման փոփոխությունը ներկայացնել որպես տնտեսական անհրաժեշտություն՝ խուսափելով դրա քաղաքական բաղադրիչի քննարկումից։

Իրականում խոսքը վերաբերում է ոչ թե երկաթուղուն, այլ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը։ Եվ այս համատեքստում շատ ավելի ազնիվ ու քաղաքականապես հասուն կլիներ, եթե իշխանությունը ուղիղ հայտարարեր, որ նպատակ ունի երկիրը դուրս բերել ռուսական ուղեծրից՝ ընդունելով այդ որոշման բոլոր ռիսկերը, հետևանքները և պատասխանատվությունը։

TRIPP-ի շուրջ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները չեն առաջարկում Հայաստանի ապաշրջափակման իրատեսական մոդել և չեն ձևավորում ենթակառուցվածքային երկարաժամկետ ռազմավարություն։ Դրանք առավելապես ծառայում են ներքին քաղաքական նպատակների՝ դիվանագիտական ձախողումները արտաքին գործոնների վրա բարդելու և ռազմավարական շրջադարձը ներկայացնելու որպես տեխնիկական գործընթաց։ Արդյունքում Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանային նախագծերի օբյեկտ, այլ ոչ թե ինքնուրույն սուբյեկտ։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին