Արտաքին 3 ամիս առաջ - 23:27 16-02-2026

Գերմանիայի զգուշացումն իր քաղաքացիներին՝ կապված Թուրքիայի հետ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը թարմացրել է Թուրքիայի վերաբերյալ իր ուղեցույցը՝ զգուշացնելով իր քաղաքացիներին հնարավոր ռիսկերի մասին։ Գերմանական կողմը նշել է, որ «ապատեղեկատվության դեմ պայքարի մասին օրենքի» շրջանակում արտահայտված կարծիքների պատճառով հնարավոր են կամայական ձերբակալություններ և երկրից դուրս գալու արգելքներ։

Գերմանիան խորհուրդ է տվել Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին հեռու մնալ Իրաքի, Սիրիայի և Իրանի հետ սահմանամերձ շրջաններից։ Հատկապես ռիսկային են համարվել Թուրքիայի Շանլըուրֆա, Մարդին, Շրնաք և Հաքքարի նահանգները։

Գերմանիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ անվտանգության իրավիճակը սահմանամերձ շրջաններում անկայուն է, ուստի խորհուրդ է տրվում ցուցաբերել զգուշավորություն և հետևել պաշտոնական հայտարարություններին։

Ermenihaber