Ներքին 5 ամիս առաջ - 21:56 15-02-2026

Երևանում «Hyundai Sonata»-ն բախվել է «Mercedes»-ին, «Kia»-ին, «Dodge»-ին. կա վիրավոր․ shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան Լեփսուսի 41 շենքի դիմաց բախվել է կայանված «Mercedes» մակնիշի, «Kia» մակնիշի, «Dodge» մակնիշի ավտոմեքենաներին և առաջ ընթանալով բախվել ճանապարհին տեղադրված Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբամանին, կոտրել այն և հայտնվել բնակչի քարե շինության տարածքում։

Վթարի հետևանքով «Hyundai Sonata»-ի վարորդը տեղափոխվել է Թիվ 8-րդ հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և հիվանդանոց տեղափոխված «Hyundai Sonata»-ի վարորդի ինքնությունը։

Բախման հետևանքով «Kia»-ն առաջ է ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, բախվել երկաթե սյանն ու հայտնվել կանաչ գազոնում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից