Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 12:03 15-02-2026

Հաղթանակ թաղամասում հասունանում է բողոքի ալիք. 15 հազարից ավելի բնակիչներ սպառնում են կտրուկ քայլերի դիմել

Տևական ժամանակ է՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղի գլխավոր ճանապարհը վարորդների ու հետիոտների համար դարձել է ոչ միայն ցամաքային, այլ նաև ջրային ճանապարհ։

Երեկ՝ փետրվարի 14-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ դիմել են բոլոր կառույցներին բայց սայլը տեղից չի շարժվում։ Փոսերի պատճառով փողոցները դառնում են անանցանելի, չեն կարողանում երեխաներին դպրոցներ ու մանկապարտեզներ տանել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մոտ 15 հազարից ավելի բնակչություն ունեցող 4-րդ գյուղում ապրողները սպառնում են, որ եթե օրերի ընթացքում հարցը չկարգավորվի, ապա դիմելու են կտրուկ միջոցների՝ ընդհուպ փակելով Հյուսիս-հարավ ճանապարհը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան

Ձեզ գուցե հետաքրքրի