Արտաքին 8 ամիս առաջ - 11:52 15-02-2026

ԱՄՆ-ն կշարունակի մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «Մեծ Յոթնյակի» (G7) երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Վաշինգտոնի հանձնառությունը շարունակել մասնակցել Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցություններին։

Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Թոմի Պիգոտի կողմից հրապարակված գրավոր հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ Ռուբիոն նույն օրը ավելի վաղ հանդիպել է G7-ի երկրների արտաքին գործերի նախարարների հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։

Նա «վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը Վենեսուելայում կայունությունը պահպանելու և Ուկրաինայում հակամարտության դադարեցման համար բանակցությունները շարունակելու հարցում»։

Պիգոտը պարզաբանել է, որ ԱՄՆ պետքարտուղարը իր գործընկերների հետ քննարկել է «արդիական հարցեր, ինչպիսիք են Աֆրիկայում, Եվրոպայում և Մերձավոր Արևելքում խաղաղությանը և կայունությանը սպառնացող շարունակական հակամարտությունները, ինչպես նաև Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Արևմտյան կիսագնդում անվտանգության մարտահրավերները»։

Ինչպես պարզաբանվում է փաստաթղթում, «Ռուբիոն և նրա գործընկերները վերահաստատել են G7 երկրների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ խաղաղությանն ու կայունությանը համաշխարհային սպառնալիքները հաղթահարելու համար»։

Bloomberg-ին տված ավելի վաղ տված հարցազրույցում Ռուբիոն հերքել է լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ Վաշինգտոնի վարչակազմը կարող է հրաժարվել Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը մասնակցելուց առաջիկա շաբաթներին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը