Արտաքին 8 ամիս առաջ - 23:50 13-02-2026

Աշխարհում զինված հակամարտությունների թիվը քառապատկվել է. ԿԽՄԿ

Աշխարհում զինված հակամարտությունների թիվը 30 տարվա ընթացքում աճել է չորս անգամ։ Այս մասին հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրյանա Սպոլյարիչ-Էգերը։

«Այսօր աշխարհում մենք երկու անգամ ավելի շատ հակամարտություն ենք հաշվում, քան 15 տարի առաջ, և 4 անգամ ավելի շատ, քան 30 տարի առաջ։ Սակայն խնդիրը միայն դրանց թիվը չէ, այլև ինտենսիվությունն ու մասշտաբը. այն փաստը, որ հակամարտությունները համընկնում են տեխնոլոգիական արագ զարգացման հետ, մեծացնում է բացասական ազդեցությունը երկրների բնակչության վրա։ Դրանք արագացնում են բնակչության տեղահանումը։ ԱԹՍ-ները չեն պատերազմում դրոնների դեմ, դրանք կռվում են զինվորականների դեմ և ավելի ու ավելի հաճախ են թիրախավորում բնակչությանը։ Պատերազմները վերածվում են պատերազմների ոչ թե զենք կրողների, այլ խաղաղ բնակիչների դեմ։ Եվ սա միջազգային հումանիտար իրավունքի քայքայման հետևանքն է»,- ասել է նա Մյունխենի անվտանգության համաժողովում։

Նրա խոսքով՝ մարդասիրական ծրագրերի ֆինանսավորման ճգնաժամը ոչ թե ֆինանսական, այլ քաղաքական խնդիր է։

«2023 թվականից ի վեր մենք կրճատել ենք հազարավոր աշխատակիցների, մասշտաբային վերակազմավորումներ ենք արել, բյուջեն կրճատել ենք 1 միլիարդ դոլարով, բարեփոխել ենք ֆինանսական կառավարումը։ Սա քաղաքական խնդիր է։ Իրավունքի գերակայությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կա այն հարգելու քաղաքական կամք և միջազգային համաձայնագրեր։

Միայն եթե երկրների ղեկավարներն օրենքները դարձնեն իրենց քաղաքական առաջնահերթությունը, միայն այդ ժամանակ մենք կկարողանանք կրճատել հակամարտությունների թիվն ու մասշտաբը, և դա կնվազեցնի անհրաժեշտ մարդասիրական օգնության արժողությունը»,-նշել է ԿԽՄԿ ղեկավարը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա