Արտաքին 8 ամիս առաջ - 23:56 13-02-2026

Իսրայելական Harop-ի հայկական համարժեքը զայրացրել է Ադրբեջանին՝ Իսրայելին անհարմար դրության մեջ դնելով

Ադրբեջանը զայրացած է, որ Հայաստանը ներկայացրել է իսրայելական Harop-ին նման կամիկաձե անօդաչու թռչող սարքի սեփական տարբերակը:

Նման ռազմավարական զենքի տիրապետումը Հայաստանի կողմից ուղղակի սպառնալիք է Ադրբեջանի անվտանգության համար. գրում է իսրայելական Globes պարբերականը։

«Իսրայելը հայտնվել է անհարմար դրության մեջ. Հայաստանը ներկայացրել է Israel Aerospace Industries-ի (IAI) մշակած կամիկաձե անօդաչու թռչող սարքի (թափառող զինամթերք, loitering munition) տարբերակը՝ զայրացնելով իր ամենամոտ մահմեդական դաշնակից Ադրբեջանին»։

225 հանգույց և վիրաբուժական ճշգրտություն

Harop-ը ինքնասպան անօդաչու թռչող սարք է տպավորիչ կատարողականությամբ՝ 200 կմ թռիչքի հեռավորություն, մինչև 9 ժամ թռիչքի ժամանակ և 225 հանգույց (հանգույցը = 1 մղոն/ժ = 1,852 կմ/ժ = 0,514 մ/վրկ –խմբ.) առավելագույն արագություն 15 հազար ոտնաչափ բարձրության վրա: Անօդաչու թռչող սարքը կրում է մոտ 16 կգ պայթուցիկ նյութեր, առանձնանում է բարձր ճշգրտությամբ և կարող է գրոհել ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական անկյուններից։

2020 թվականին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ Harop-ը դարձավ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ջախջախիչ հաղթանակի խորհրդանիշը: Դրա ուժը մարտադաշտում այնքան մեծ էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցուցադրաբար լուսանկարում պահեց անօդաչու թռչող սարքը, որը դարձավ հաղթանակի խորհրդանիշ»,- նշվում է հոդվածում։

Globes-ը, հղում անելով Իսրայելի պաշտպանական արդյունաբերության պաշտոնյայի, կարծում է, որ անօդաչու թռչող սարքի արտադրության տեխնոլոգիան Հայաստան է եկել Հնդկաստանից։

«Իսրայելական տեխնոլոգիաների արտահո՞սք

Հնդկաստանի հետ համագործակցության հիմնական դժվարությունը բխում է վարչապետ Նարենդրա Մոդիի «Make in India» քաղաքականությունից, որը արտասահմանյան ընկերություններից պահանջում է արտադրական գծերը և տեխնոլոգիական փորձը փոխանցեն Հնդկաստան: Այսպես, Հնդկաստանն աստիճանաբար ներմուծողից վերածվում է զենքի անկախ արտահանողի, որը որոշ դեպքերում մրցակցում է Իսրայելի շահերի հետ, ինչպես այժմ տեղի է ունենում Հայաստանում։

Harop-ը Հնդկաստանի բանակի սպառազինության մեջ է. 2025 թվականի մայիսին հնդիկները գործողության ժամանակ իսրայելական անօդաչու թռչող սարքը օգտագործեցին Պակիստանի դեմ: Իսկ 2025 թվականի հոկտեմբերին հայկական Davaro ընկերությունը ներկայացրեց Dragonfly 3 կամիկաձե անօդաչու թռչող սարքը, որը Harop-ի գրեթե ամբողջական պատճենն է։

Հնդկաստանի հետ կապը պարզ դարձավ անցյալ շաբաթ, երբ Նյու Դելիից պատվիրակություն այցելեց Հայաստան՝ նոր անօդաչու թռչող սարքը ստուգելու համար: Dragonfly 3-ի թևերի բացվածքը 3 մետր է, թռիչքի առավելագույն քաշը՝ 42 կգ, իսկ բեռնատարողությունը՝ 5 կգ: Ըստ Դավարոյի՝ անօդաչու թռչող սարքը կարող է օդում մնալ մինչև մեկ ժամ, թռչել 126 կմ/ժ արագությամբ և գործել մինչև 120 կմ հեռավորության վրա։

Իսրայելի պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչը Globes-ին հայտնել է, որ իր կարծիքով տեխնոլոգիական փորձը Հայաստան է եկել Հնդկաստանից։ Միևնույն ժամանակ, Globes-ը տեղեկացել է, որ Ադրբեջանը խիստ դժգոհ է իրավիճակից. Հայաստանի կողմից նման ռազմավարական միջոցի տիրապետումն ուղղակի սպառնալիք է նրա անվտանգությանը»,- նշվում է հոդվածում։

Իր հերթին, The Jerusalem Post պարբերականը պնդում է, որ հայկական անօդաչու թռչող սարքը Իսրայելի և Ադրբեջանի միջև պառակտման չի հանգեցրել։

«Իսրայելական լրատվամիջոցների հաղորդագրությունները, թե Ադրբեջանը «խորապես դժգոհ» է Իսրայելից IAI Harop-ին նմանվող հայկական կամիկաձե անօդաչու թռչող սարքի պատճառով, վիճարկել են տարածաշրջանային փորձագետները և պաշտոնյաները, որոնք կասկածի տակ են դրել տեղեկատվության աղբյուրը և զգուշացրել, որ նման հրապարակումները կարող են օգտակար լինել նրանց համար, ովքեր ձգտում են խաթարել Իսրայելի ամենակարևոր ռազմավարական գործընկերություններից մեկը։

Globes-ի հոդվածը մեջբերել է պաշտպանական արդյունաբերության անանուն աղբյուր, որը հայտարարել է, որ հայկական Dragonfly 3 անօդաչու թռչող սարքի տեխնոլոգիական գիտելիքները, որը հոկտեմբերին ներկայացել է հայկական Davaro ընկերությունը, հավանաբար Երևան են հասել Հնդկաստանի միջոցով։ Հնդկաստանում Harop-ն օգտագործվում է վարչապետ Նարենդրա Մոդիի «Make in India» ծրագրի շրջանակում, որը ներառում է տեխնոլոգիաների փոխանցում։

Israel Aerospace Industries-ի արտադրած Harop-ը 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ լայնորեն օգտագործել է Ադրբեջանը և գտնվում է մի շարք զինված ուժերի, ներառյալ՝ Հնդկաստանի սպառազինության մեջ, որը վերջերս հայտնել է դրա մարտական ​​օգտագործման մասին տարածաշրջանային հակամարտություններում։

Փորձագետները նշում են. «Նույնիսկ եթե Հնդկաստանը փոխանցել է նման տեխնոլոգիա, Ադրբեջանն, անշուշտ, հասկանում է, որ դա Իսրայելի կողմից կանխամտածված գործողություն չէր»,- գրում է The Jerusalem Post-ը։

News.am

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի