Արտաքին 8 ամիս առաջ - 23:05 13-02-2026

Թրամփն Օրբանին աջակցություն է խոստացել առաջիկա ընտրություններում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իրական ընկեր, մարտիկ և հաղթող է անվանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և աջակցություն խոստացել նրան առաջիկա խորհրդարանական ընտրություններում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է Truth Social հարթակի իր էջում, լուսանկար հրապարակելով Օրբանի հետ։

«Վիկտոր Օրբան՝ իրական ընկեր, մարտիկ և հաղթող, նա ունի իմ ամբողջական և լիակատար աջակցությունը Հունգարիայի վարչապետ վերընտրվելու հարցում։ Նա երբեք չի հիասթափեցնի Հունգարիայի մեծ ժողովրդին։ Վիկտոր Օրբան՝ իրական ուժեղ ղեկավար, որն արդեն ապացուցել է, որ կարող է հասնել ֆենոմենալ արդյունքների։ Նա անխոնջ պայքարում է իր մեծ երկրի և ժողովրդի համար և սիրում է նրանց այնպես, ինչպես ես սիրում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- գրել է Թրամփը։

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ապրիլի 12-ին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա