Ուղիղ եթեր
Սպորտ 3 ամիս առաջ - 18:43 13-02-2026

UFC BJJ-ի չեմպիոնը մարտահրավեր է նետել Արման Ծառուկյանին

UFC BJJ-ի թեթևագույն քաշային կարգի գործող չեմպիոն Մայքի Մուսումեչին հերթական տպավորիչ հաղթանակից հետո մարտահրավեր է նետել UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանին։

Ամերիկացի վարպետը ցանկանում է ուժերը չափել Ծառուկյանի հետ գրեփլինգի կանոններով։

Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Մուսումեչին UFC BJJ 5 մրցաշարում հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը շոտլանդացի Շեյ Մոնտեգյուի դեմ գոտեմարտում։ Մրցակիցը դիմադրել է գրեթե երկու ռաունդ, սակայն ընդմիջման ազդանշանից քիչ առաջ ստիպված է եղել հանձնվել ոտնաթաթի ցավեցնող հնարքից հետո։ Սա Մուսումեչիի չեմպիոնական գոտու երկրորդ պաշտպանությունն էր։

Մենամարտից անմիջապես հետո Մուսումեչին բացատրել է, թե ինչու է ցանկանում մրցել հենց Արմանի հետ.

«Թոմ Հարդին իմ ընկերն է, և Արմանը նրան գրեփլինգի մարտահրավեր էր նետել։ Այդ պահին Թոմը մանուշակագույն գոտի ուներ։ Արմանը մարտահրավեր է նետում սիրողական մակարդակի մարզիկի։ Ինչո՞ւ նա չի փորձում ուժերը ջիու-ջիցուի պրոֆեսիոնալի դեմ։ Ես կբարձրանամ նրա քաշային կարգ, և մենք կմրցենք։ Դա զվարճալի կլինի»։

Նշենք, որ Արման Ծառուկյանը դեռ ելույթ չի ունեցել UFC BJJ-ի հովանու ներքո, սակայն պարբերաբար մասնակցում է գրեփլինգի մրցաշարերի և այս մարզաձևում դեռ պարտություն չի կրել։ Վերջերս RAF մրցաշարում նա ժամանակից շուտ հաղթել էր Լենս Փալմերին, իսկ փետրվարի վերջին նախատեսված է նրա գոտեմարտը Ջորջ Փալոուսի հետ։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար