Ներքին 8 ամիս առաջ - 18:35 13-02-2026

Հոր հետ արտամուսնական կապի մեջ մտած կնոջ կյանքին վերջ էր տվել՝ նրա հարսի ներկայությամբ

2021 թվականի հունիսի 11-ին Կ. Մ.-ն և նրա հայրը՝ Ա. Մ.-ն պայմանավորվում են հունիսի 12-ին միասին գնալ և վճարել մոր՝ Մ. Մ.-ի գերեզմանաքարի գումարի մի մասը: Հաջորդ օրը առավոտյան, տեսնելով, որ հայրն ուշանում է, մի քանի անգամ զանգել է հորն ու փորձել հասկանալ՝ երբ են հանդիպելու գերեզմանաքար վաճառողին, սակայն հայրը ձգձգել է ու ուշացել պայմանավորված ժամից:

Որդին հասկացել է, որ հայրը Ն. Ն.-ի հետ է, ում հետ նա ուներ արտամուսնական հարաբերություններ, և քանի որ նրա ընկալմամբ՝ հոր ու մոր, նաև իր և հոր անհաշտ հարաբերությունների մեղավորը հենց Ն. Ն.-ն է եղել, տուն է գնացել ու վիճել հոր հետ:

Բայց հոր հետ վիճելուց հետո որոշել է վրեժ լուծել նաև Ն. Ն.-ից: Նա վերցրել է 2 ծալովի դանակ ու գնացել այդ կնոջ տան մոտ: Մուտքի բաց դռնից մտել է խոհանոց ու տեսել Ն. Ն.-ի հարսին՝ մանկահասակ երեխան՝ գրկին: Ու նույնիսկ այդ հանգամանքը չի կանգնեցրել Կ. Մ.-ին՝ իր դավադիր մտադրությունն ավարտին հասցրել:

Նա դանակով մի քանի անգամ դաժանաբար հարվածել է Ն. Ն.-ի մարմնի տարբեր մասերին: Թեև հարսը փորձել է կանխել մարդասպանությունը՝ մի քանի անգամ աթոռով հարվածելով Կ. Մ.-ի մեջքին, միևնույն է, չի հաջողվել. նա շարունակել է երկու դանակով բազմաթիվ անգամ հարվածել Ն. Ն.-ի դեմքին, պարանոցին, որովայնին, մինչև, ի վերջո, հասկացել է, որ սպանել է նրան:

Պատմության ամենախոցելի կետերից մեկն այն է, որ Կ. Մ.-ն Ն.Ն-ին առանձնակի դաժանությամբ սպանել է նրա հարսի ներկայությամբ: Դեպքից հետո Կ. Մ.-ն կալանավորվել է:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում