Արտաքին 8 ամիս առաջ - 22:25 13-02-2026

Թուրքիան և Պակիստանը փոխըմբռնման հուշագրեր են կնքել

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հանդիպել է Թուրքիայի Գյուղատնտեսական տեխնոլոգիաների կլաստերի (TÜME) տնօրենների խորհրդի նախագահ Աբդուլքադիր Քարագյոզի գլխավորած պատվիրակությանը:

Միջանկյալ նշենք, որ կլաստերը փոխկապակցված կազմակերպությունների, ընկերությունների, հաստատությունների և մասնագետների կենտրոնացված միավորում է, որոնք գործում են նույն ոլորտում կամ միմյանց լրացնող ուղղություններով և համագործակցության միջոցով բարձրացնում են իրենց արդյունավետությունն ու մրցունակությունը։

Շարիֆը նշել է, որ Պակիստանն ու Թուրքիան կարող են համատեղ կարևոր դեր խաղալ համաշխարհային սննդի արժեքի շղթայում։ Պակիստանի ու Թուրքիայի միջև գյուղատնտեսության ու անասնապահության ոլորտներում կնքվել է 2 փոխըմբռնման հուշագիր։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Իսլամաբադում Թուրքիայի դեսպան Իրֆան Նեզիրօղլուն, Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը և Պակիստանի առևտրի ու էկոնոմիկայի նախարարները։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա

Ձեզ գուցե հետաքրքրի