Արտաքին 8 ամիս առաջ - 23:14 11-02-2026

Էրդողանը որդուն նախապատրաստում է որպես իր ժառանգորդ. Bloomberg

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր որդուն՝ Բիլալին, դիտարկում է որպես հնարավոր ժառանգորդ։

Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում իր աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ իշխանության փոխանցման հարցն ավելի ու ավելի հաճախ են քննարկում կուսակցական շրջանակներում։ Դիտարկվում է այն սցենարը, որը Բիլալ Էրդողանն աստիճանաբար ներգրավվի քաղաքականության մեջ, թիրախը ղեկավար պաշտոններն են, այդ թվում՝ կուսակցության առաջնորդությունը։

Աղբյուրները նշում են, որ կրտսեր Էրդողանը զգալիորեն ակտիվացել է հանրային տիրույթում։ Նա պարբերաբար հայտնվում է հանրության առջև, պետական լրատվամիջոցներն ավելի հաճախ են անդրադառնում նրան, նախագահը որդուն իր հետ տանում է արտասահմանյան ուղևորությունների։ Բիլալն արդեն իսկ մասնակցում է կուսակցության և կառավարության ներսում կադրային հարցերի լուծմանը։

Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցները խոստովանում են, որ այս ծրագրերը կարող են և չիրականանալ, սակայն ավագ Էրդողանի համար հիմա բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ Թուրքիան ուժեղացնում է իր ազդեցությունն աշխարհում, իսկ նախագահը լավ հարաբերություններ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի հետ։

Գլխավոր խնդիրը, ինչպես նշվում է հոդվածում, կյանքի թանկացումն է։ Նշվում է, որ բարձր գների պատճառով Էրդողանը կարող է կորցնել թոշակառուների և շարքային քաղաքացիների աջակցությունը։

Գնաճը դեռևս 30%-ից բարձր է, բայց արդեն դանդաղում է, ինչը կարող է օգնել նրան հաջորդ ընտրություններում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում

Ձեզ գուցե հետաքրքրի