ԱՄՆ-ում օրերս կայացավ սպասված «Full House» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին բազմաթիվ հայտնիներ։ Սակայն համացանցի ուշադրության կենտրոնում հայտնվել է հատկապես Լիլի Մորտոն։

Վերջերս Լիլին տեսահոլովակի միջոցով հայտնել էր, որ երեխայի է սպասում, իսկ օրեր անց բացահայտել էր նաև սեռը. զույգը դուստր է ունենալու։

Պրեմիերայի ընթացքում Լիլիի կլորացած փորիկն արդեն տեսանելի էր. նա ներկայացել էր ոճային ու նրբագեղ կերպարով՝ դառնալով երեկոյի ամենաքննարկվող դեմքերից մեկը։