Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 16:18 10-02-2026

Ավագանու անդամը հրաժարակից հետո իրավունք կունենա 3-օրյա ժամկետում հետ վերցնել դիմումը. նախագիծ

Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը կարող է հետ վերցնել այն ներկայացնելու օրվանից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր դիմում ներկայացնելով: Այդ դեպքում ավագանու անդամի լիազորությունները վաղաժանկետ դադարեցնելու գործընթացը չեղարկվում է:

Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ փետրվարի 10-ի նիստին ներկայացրեց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը՝ առաջարկելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 70-րդ հոդվածը լրացնել նոր՝ 6-րդ մասով:

Նախատեսվում է նաև նույնաբովանդակ փոփոխություն կատարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում:

«Նախագծի ընդունման արդյունքում կվերանա օրենքի բացը, և ավագանու անդամը հրաժարական ներկայացնելուց հետո իրավունք կունենա 3-օրյա ժամկետում հետ վերցնել դիմումը»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ