8 տարում 1 մանկապարտեզ էլ հետ չեք բերել. բա գնայիք, բերեիք, բռնեիք, դատեիք. Մեսրոպ Մանուկյան
Երևանի ավագանու այսօրվա նիստում ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն անդրադարձավ ապօրինի սեփականաշնորհված մանկապարտեզները հետ բերելու գործընթացին․
«Պարո՛ն Գալջյան, նախ, շնորհակալություն ձեզ, որ ապացուցեիք, որ Դատախազությունը, ՀԿԾ-ն ու մնացածը 8 տարի չգիտեմ՝ ինչի հետ են խաղացել, գլուխներն են քորել, որ 70 մանկապարտեզներից ոչ մեկը 8 տարվա մեջ չեն կարողացել հետ բերել: Բա գնայի՞ք, բերեի՞ք, բա բռնեի՞ք, դատեի՞ք: Ո՞ւմ վրա եք մունաթ գալիս:
Ու առաջինը Նիկոլ Փաշինյանի քավորի մանկապարտեզը կգնաք, հետ կբերեք»,- ասաց ավագանու անդամը:
Մանրամասները՝ տեսանյութում։