«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» հրապարակել է Կոռուպցիայի Ընկալման Համաթվի (ԿԸՀ) 2025թ-ի արդյունքները։
Ըստ այդմ, Հայաստանի ԿԸՀ 2025թ. արժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է մեկ միավորով՝ իջնելով 46 միավոր՝ 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա։ 2025 թ. 182 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը Քուվեյթի, Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա), Նամիբիայի և Սենեգալի հետ կիսում է 65-69-րդ տեղերը (2024 թ.-ին Հայաստանը կիսում էր 63-64-րդ տեղերը 180 երկրների շարքում):
Հայաստանի ԿԸՀ 2025թ․ համաթիվը (46) հավասար է այն հաշվարկելու համար օգտագործված 6 աղբյուրների համաթվերի միջին թվաբանականին։ Այդ աղբյուրներն են` Բերթելսմանի հիմնադրամի 2026 թ. տրանսֆորմացիոն համաթիվը (51 միավոր, նույնը ինչ 2024թ․-ին), Ֆրիդոմ Հաուսի Անցումային փուլում գտնվող պետություններ 2024թ. զեկույցի Կոռուպցիա ենթահամաթիվը (44 միավոր, նույնը ինչ 2024թ․-ին), Գլոբալ Ինսայթի Երկրի ռիսկայնության 2024թ. վարկանիշը (46 միավոր, նույնը ինչ 2024թ․-ին ), Փոլիթիքլ Ռիսքս Սերվիսիզ Ինթերնեշնլի Երկրի ռիսկայնության 2025թ. ուղեցույցը (33 միավոր, նույնը ինչ 2024թ․-ին), Ժողովրդավարության բազմազանության ծրագրի 2025 թ․-ի հրապարակումը (50 միավոր, նույնը ինչ 2024թ․-ին) և Համաշխարհային տնտեսական ֆորումի Ընկերությունների գործադիր տնօրենների կարծիքի ամենամյա հարցման 2025թ. հրապարակումը (53 միավոր, 2024թ․-ին՝ 56):