««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վահրամ Դումանյանը ևս ընդգրկվել է 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում։
Մենք տեղեկացանք, որ Դումանյանը, լինելով անկուսակցական, ցուցակում ներառվելու երաշխիքը ստացել է հենց Նիկոլ Փաշինյանից՝ ՔՊ վարչությունում։
Այնուհետև Դումանյանը ՔՊ վարչության փակ նիստում արդեն վարչության հավանությանն է արժանացել ու ընդգրկվել է ՔՊ նախընտրական ցուցակում։
Հիմա արդեն, փետրվարի 12-ին, ՔՊ պատվիրակները պետք է ընտրեն 280 հոգանոց ցուցակից 50 հոգու։
«Ժողովուրդ» օրաթերթը Վահրամ Դումանյանից հարցրել է, թե ոչ կուսակցական լինելով՝ ինչ հույսեր ունի, որ պատվիրակները նրան կընտրեն ՔՊ վերջնական ցուցակում։
«Ես իմ պատրաստակամությունն եմ հայտնել իմ անցած ճանապարհով, իմ փորձով, իմ գիտելիքներով ծառայել մեր երկրին համապատասխան ոլորտում»,– հայտարարեց մեր զրուցակիցը»
◦
«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երբեմնի «լյուբիմչիկ», պատգամավոր Հայկ Սարգսյանի գլխին մի այլ կարգի սեւ ամպեր են կուտակվելու:
«Փաշինյանին սկսել է հունից հանել Հայկոյի դավոլնի-դավոլնի խոսելը։ Իսկ որ շեֆը հունից դուրս եկավ, վայն եկել Հայկին տարել է»,- ասաց ՔՊ լավատեղյակ աղբյուրը»։
◦
«Հրապարակ»․ թերթը գրում է․ «Չնայած նախկին կյանքում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները բզկտում էին նախկիններին` կրթական ոլորտը քաղաքականացնելու, դպրոցների տնօրեններին ՀՀԿ-ական դարձնելու համար, եւ ասում էին, որ նրանց շնորհիվ է իշխանությունը վերարտադրվում, իրենք ոչ միայն շարունակում են հին ու բարի ավանդույթները, այլեւ կատարելագործել են դրանք։
ՔՊ պատգամավորության թեկնածուների մեջ դպրոցների տնօրեններ կան: ՔՊ թեկնածուներ են առաջադրվել նաեւ մի շարք ԲԿ-ների տնօրեններ, որի նպատակը ոչ թե նրանց պատգամավոր դարձնելն է, այլ որպես ձայն բերող օգտագործելը։ Օրինակ, ակնհայտ է, որ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրեն Նարեկ Զեյնալյանը, «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանն իրենց հետեւում ունեն մեծ կոլեկտիվներ, որոնց ուղղորդելու են՝ ընտրությունների ժամանակ քվեարկել հօգուտ ՔՊ-ի»։
◦
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության, ինչպես նաև գործարար նվիրատուների վրա։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 16 մլն դրամից ավել է ծախսվել այդ շոու-երեկոյի վրա
Մասնավորապես, մինչև 500 անձի համար նախատեսված սրահի դեպքում մեկ մասնակցի արժեքը սկսվում է 27 հազար դրամից։ Այս հաշվարկով միայն սրահի սպասարկման արժեքը կարող է կազմել մոտ 13,5 մլն դրամ։
Ծախսսել է 16 մլն կամ մոտ 40 հազար ԱՄՆ դոլար՝ մոտ 500 մասնակցի դեպքում։ Այս արժեքն իր մեջ ներառում է բարձր կարգի օղի, մրգեր, զովացուցիչ ըմպելիքներ, 10 տարեկան «Ախթամար» կոնյակ, 4 տեսակի աղցան, 2 տեսակի տաք ուտեստ, նախուտեստներ»։