Արտաքին 8 ամիս առաջ - 23:31 09-02-2026

Նիդերլանդները չի բացառել մասնակցությունն Ուկրաինայում հնարավոր առաքելությանը

Եթե ​​ապագա կառավարությունը որոշի, Նիդերլանդները կարող է ուժեր տրամադրել հնարավոր միջազգային ռազմական առաքելությանը Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի կնքումից հետո։

Այս մասին հայտարարել է Նիդերլանդների զինված ուժերի հրամանատար, գեներալ Օննո Այխելսհայմը։

«Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունն արդեն հայտարարել են ուժեր տրամադրելու իրենց պատրաստակամության մասին։ Ռազմական կարողություններին նայելով՝ կարող եմ ասել, որ Նիդերլանդների զինված ուժերը լիովին ընդունակ են դրան»,- նշել է նա Defensiekrant թերթին տված հարցազրույցում։

Գեներալի խոսքով՝ հնարավոր առաքելությանը մասնակցելու որոշումը կկայացնի նոր կառավարությունը, որը պետք է երդվի և պաշտոնը ստանձնի փետրվարի 23-ին։ Նա ընդգծել է, որ Նիդերլանդների բանակն արդեն արագորեն ավելացնում է իր ուժերը, գնում է սարքավորումներ և ուժեղացնում է մարզումները՝ ի պատասխան «ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանությանը մասնակցելու անհրաժեշտության»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում